ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվամիջոցներ. Հնդկաստանը Հայաստանին զենք է մատակարարում Իրանի միջոցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հնդկաստանը Հայաստանին զենք է մատակարարում Իրանի միջոցով։ Ադրբեջանական Caliber հրատարակությունը ձեռք է բերել կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Իսլամական Հանրապետությունից Նուրդուզ սահմանային անցակետով ավտոշարասյունը շարժվում դեպի Հայաստան։ Չնայած մեքենաների պարունակությունը պատված է բրեզենտով, բայց թերթը նշում է, որ տեղափոխվող բեռը ռազմական բնույթ է կրում։ Երկու անկախ աղբյուրներից ստացված մեր տվյալների համաձայն զենք ուղարկողը Հնդկաստանն է, որի հետ Հայաստանը վերջին շրջանում սրընթաց զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը, գրել է Caliber-ը։ Հրատարակությունը հիշեցրել է, որ Երևանն ու Նյու Դելին նախկինում կնքել են ավելի քան 400 մլն դոլարի ռազմական պայմանագրեր, բացի այդ, վերջին շրջանում հաճախակիացել են շփումները կողմերի ռազմական գերատեսչությունների միջև։ Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ում հետ քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման հարցեր։ Հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կանչել է Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդխանանին և մտահոգություն հայտնել Երևանի և Նյու Դելիի միջև ռազմական համագործակցության խորացման կապակցությամբ։ Քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանին զենքի մատակարարումը Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններին զուգահեռ ծառայում է այդ երկրի ռազմականացմանը և սպառնում է ողջ Հարավային Կովկասի անվտանգությանը։

հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը պայմանագիր էր ստորագրվել Հայաստանի կողմից հնդկական Pinaka բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռային համակարգերի, 80 մմ-ոց ականանետների և այլ զինատեսակների գնման վերաբերյալ։ Բացի այդ, Երևանը դիտարկում է Նյու Դելիից հնդկական Tata Advanced Systems և Solar Industries ընկերությունների կողմից մշակված «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր և կամիկաձե անօդաչու սարքեր ձեռք բերելու հնարավորությունը։

Դիտորդների կարծիքով Նյու Դելին պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Երևանին, եթե Մոսկվան հանկարծ դադարեցնի կատարել իր պարտավորությունները այդ ոլորտում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «որոշ դաշնակիցներ զենք չեն մատակարարում, թեև դրա համար միլիոնավոր դոլարներ են հատկացվել»։

Բացի դա անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի կառուցման հարցը։ Այդ երթուղին Հայաստանի տարածքով պետք է Իրանը կապի Եվրոպայի հետ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ այդ երթուղին անհրաժեշտ է նաև Հնդկաստանից Հայաստան զենք մատակարարելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular