ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցությունները թեքվում են դեպի արևմուտք, քանի որ Ռուսաստանի դերը նվազում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Oilprice.com-ը գրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը, կարծես թե, շատ առաջ չմղեց գործընթացը, բայց այն մտցրեց մեկ նոր գաղափար: Միշելը ողջունեց Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական Աղդամ քաղաքի միջոցով մարդասիրական մատակարարումներ տրամադրելու Ադրբեջանի «պատրաստակամությունը»։ Այդ նախաձեռնությունը վատ ընդունվեց հայերի կողմից։ Շատերը դա մեկնաբանեցին, որպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումն օրինականացնելու քայլ: Հաղորդվել է, որ Աղդամին մոտ գտնվող հայկական Ասկերանի որոշ բնակիչներ արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Աղդամ ճանապարհին «որպեսզի հակազդեն այսպես կոչված մարդասիրական օգնությանը, որը տրվելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Միշելը նաև «ընդգծել է Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը», որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական լրատվամիջոցներին ասել է, որ Աղդամի առաջարկն «այլընտրանք չէ, այլ լրացնում է Լաչինի ճանապարհին»։

Ադրբեջանցիները մեծամասամբ ողջունել են Աղդամի առաջարկն այն դիտելով որպես ադրբեջանական պետությանը ղարաբաղցի հայերի ինտեգրումն առաջ մղելու հնարավորություն։ «Այն դեպքում, երբ հայ համայնքը կընդունի մարդասիրական օգնությունը, դա կարող է նախադեպ (ոչ զանգվածային) լինել նրանց համար, որ մոտ ապագայում ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն», - թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։ Միջազգային հարաբերությունների վերլուծության պետական կենտրոնից Վասիֆ Հուսեյնովն էլ գրել է, որ Միշելի աջակցությունն Աղդամի առաջարկին «ԵՄ-ի և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ևս մեկ հաստատում է ի սարսափ Հայաստանի և ռուսական կողմի ծայրահեղ ազգայնական խմբերի»:

2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանավոր վեճերը նորություն չեն։ Ադրբեջանը երկար ժամանակ մեղադրում է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղից «ապօրինի զինված հայկական խմբավորումների» դուրսբերումը չապահովելու մեջ (Խոսքը վերաբերում է Ղարաբաղի զինված ուժերին՝ Արցախի պաշտպանության բանակին)։ Գրեթե բոլոր պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանը Ղարաբաղում ռուս խաղաղապահներին անվանում է «ժամանակավորապես այնտեղ տեղակայված»: Հիշեցնենք, որ խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը լրանում է 2025 թվականին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Բաքվին տվեց Ռուսաստանին կշտամբելու ևս մեկ հարթակ։ Թեև Ադրբեջանը պաշտոնապես երբեք չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը, ոչ էլ կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի բանաձևերին, բայց ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ակնհայտորեն ուկրաինամետ են: Բացի դա Ադրբեջանը պատերազմի սկզբից ի վեր պարբերաբար մարդասիրական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։

Բաքուն օգտվում է Ուկրաինայով Ռուսաստանի զբաղվածությունից և Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ տարածքներ է գրավում և շրջափակել է այն: Դա ըստ էության դիտվում է որպես տեղում իրավիճակն այնպես փոխելու փորձ, որպեսզի խաղաղապահները լքեն Ղարաբաղն իրենց մանդատի ժամկետի ավարտից հետո: Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս վերջերս պնդել է ռուս խաղաղապահների ժամանակին դուրս գալու մասին Ադրբեջանի պահանջը և վստահություն հայտնել, որ նրանք 2025 թվականին կհեռանան։

Գոյություն ունեցող դիսկուրսը և վերջին հայտարարությունները հուշում են, որ Ադրբեջանն աշխատում է ապահովել Ռուսաստանի ելքը Ղարաբաղից, ասել է Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի վերլուծաբան Շուջաթ Ահմադզադեն: Ըստ նրա Բաքուն ունի երկու հիմնական լծակ, որոնք կարող է օգտագործել դա իրականացնելու համար: «Առաջինը, Ռուսաստանի համար կա ոչ արևմտյան տնտեսական տարածքին արագ ինտեգրման անհրաժեշտություն: Այդ ուղղությամբ Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և այլ դերակատարների հետ առևտրային կապերի ակտիվացումն առավել քան երբևէ արդիական է, մասնավորապես  Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացումը,- գրել է Ահմադզադեն Facebook-ում,- երկրորդ, Ռուսաստանի համար կարևոր է, որ պետությունները չմիանան հակառուսական ճակատին: Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային և հումանիտար օգնություն է տրամադրում, բայց չի միանում հակառուսական ճակատին: Այս դեպքում Ադրբեջանի «չեզոքությունն» ավելի քան երբևէ կարևոր է Մոսկվայի համար»: Ըստ վերլուծաբանի այս երկու բաներն էլ ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Ղարաբաղում խաղաղապահների մնալը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular