ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հուսահատության գազելները» և «Քաղպայմանագրի» թշվառությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանն Արցախի հետ միասին ցնցվում է պատերազմի հետևանքներից, սրտատրոփ սպասում, թե ինչ ճակատագիր է ունենալու նախօրեին Հակարիի կամուրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանը և արդեն 230 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Արցախի 120 հազար բնակչությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է ապրել, կարծես ոչինչ չի էլ եղել։

Երեկ Երևանի ամենաշքեղ սրահներից մեկում՝ «Դվին» հյուրանոցում, «Քաղպայմանագիրը» հերթական հանգանակություն-միջոցառումն է գումարել՝ փողեր հավաքելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ։ Տարածքն ամբողջությամբ փակվել էր ոստիկանների կողմից, իսկ մի քանի հարյուր հյուրերը լսել են Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների ճառերը՝ ի դեպ ոչ մի բառ Արցախի ճակատագրի, կամ Հայաստանի խայտառակ իրավիճակի մասին։

Փաշինյանը կրկին հիշել է «հուսահատության գազելներն» ու «մահվան վերելակները», հայտարարել, թե իրենց ջանքերի գնով դրանք արդեն վերացվել են Երևանից։ Այն, որ «հուսահատության գազելներին» փոխարինել են հուսահատության տարիները, իսկ «մահվան վերելակների» փոխարեն, մահվան հովիտ է դարձել ամբողջ պետությունը, «Քաղպայմանագրին» բնականաբար չի էլ մտահոգում։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով իր պատգամավորներին հրահանգել էր յուրաքանչյուրն առնվազն հինգ հյուր բերել, ընդ որում, հյուրերից յուրաքանչյուրը 20000-ական դրամ պիտի նվեր տար իշխող կուսակցությանը՝ դրամահավաքի անվան տակ։ Ըստ էության, նույնիսկ, սակայն, այդ գումարները բավարար չեն Երևանի անագանու ընտրություններում «Քաղպայմանագրի» մեծ ախորժակը բավարարելու համար, ուստի և այսպիսի հանգանակություններն իրականացվում են ավելի շուտ տարբեր օլիգարխներից և «նախկիններից» գումարներ գանձելու, դրանք ընտրությունների ժամանակ առանց վերահսկողության ծախսելու և Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցանկալի արդյունքը ցուցադրելու համար։ 

Արամ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular