ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան նոր նախապայման է դնում՝ բացել «Զանգեզուրի միջանցքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել Հայաստանին հարաբերությունները կարգավորելու համար։ Մինչ փաշինյանական վարչախումբն ու հայ–թուրքական հարաբերություններում նրա բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հանրությանը փորձում են ապակողմնորոշել, թե իբր հայ-թուրքական կողմնորոշման գործընթացում որևէ նախապայման չկա, հերթական նախապայմանը երեկ բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն Էրդողանը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշել, որ կարգավորման գործընթացի համար կարևոր է Զանգեզուրի միջանցքի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը։

Զանգեզուրի միջանցքին անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, նշել է, թե Հայաստանը պետք է բացի Զանգեզուրի միջանցքը։ «Տարածաշրջանային անդորրի և կայունության տանող ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու միջով, դրա համար էլ Զանգեզուրի կապուղղու բացումը մեծ կարևորություն ունի, սա տարածաշրջանի բոլոր երկրների օգտին մի զարգացում է լինելու», -հայտարարել է Ֆիդանը։

Իսկ Բայրամովը նշել է, թե Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում կայունության հաստատմանը, շարունակում է իր զինված ուժերի ստորաբաժանումները պահել Ադրբեջանի տարածքում, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների պաշտպանության պատրվակով շարունակում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և այլն։

Ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դիրքորոշումները և այսօր դրա մասին բարձրաձայնումը վկայում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես սպառնում է Հայաստանին՝ Զանգեզուրի միջանցք չտալու դեպքում նոր ռազմական գործողություններով, ինչը, թերևս, ներկա իրավիճակում բավական իրատեսական զարգացում է համարվում։ Թե ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նույնիսկ կարելի է չասել՝ ակնհայտ է։

Ալինա Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular