ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հույսը տեսարաններն են. Սնուփ Դոգերով դեպի «պայծառ ապագա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը չի հայտնում, թե որքան գումար է հատկացրել սեպտեմբերի 23-ին ռեփեր Սնուփ Դոգգի համերգի համար։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեղեկություններ, թե համերգն արժենալու է 23 միլիոն դոլար։ Կառավարությունը տեղեկությունը հերքում է, խոստանում առաջիկայում հայտնել արված ծախսերը, սակայն որևէ կերպ չի նշում գումարի չափը։

44-օրյա պատերազմից հետո փաշինյանական իշխանությունն իրեն տվել է փառատոններին և տարատեսակ համերգներին, փորձելով տեսարաններով շեղել հանրության ուշադրությունը, Արցախում կատարվող ծայրաստիճան ծանր իրավիճակից և Արցախի խնդրից, այս կերպ տպավորություն ստեղծելով, թե՛ ներսում և թե՛ դրսում, թե Հայաստանի հասարակությունը հաշտ է Արցախը կորցնելու փաշինյանական դավաճնական քայլերի կապակցությամբ։

Հաջորդ տարի էլ վարչախումբը մի շարք այլ գերաստղերի է պատրաստվում բերել Հայաստան, մասնավորապես հայտնի է, որ 2024 թվականին Հայաստան է գալու Ջենիֆեր Լոպեսը և այդ համերգի համար էլ առնվազն 8 միլիոն դոլար են ծախսելու։ Նախորդ իշխանությունների օրոք էլ, երբ Արցախը հայկական էր, փառատոներ և համերգներ կազմակերպում էին, սակայն ոչ այնպիսի մասշտաբային և թանկարժեք, որքան գործող իշխանությունների օրոք։

Մի կողմից հայ հասարակությունը փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ իրավիճակն Արցախում ծայրաստիճան սրված է, իսկ Լաչինի միջանցքի փակման պատճառով 120 հազար հայեր գտնվում են ցեղասպանության եզրին, մյուս կողմից փաշինյանական իշխանությունը նման անբարո քայլերով ամեն ինչ անում է այդ տպավորությունը հողին հավասարեցնելու համար։ Ի դեպ ամենաանբարոյականն այս համերգի կազմակերպման մեջ այն է, որ այն տեղի է ունենալու 44-օրյա պատերազմի տարելիցից ընդամենը 4 օր առաջ։ Վստահաբար հազարավոր մարդիկ գնալու են այդ համերգին, լսեն, ուրախանան, սոցիալական ցանցերում տարածեն իրենց նկարներն ու տեսանյութերը և Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանալու միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայ ժողովուրդը բոլորովին էլ խնդիր չունի Արցախի օկուպացիայի հետ։ 

Անդրանիկ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular