ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն զավթում է նաև Ալավերդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ քաղաքական կուսակցությունները պատրաստվում են ավագանու ընտրություններին, փաշինյանական վարչախումբը շարունակում է տարբեր համայնքներում, որտեղ նախկինում լուրջ պարտություն էր կրել, իշխանության բռնազավթման օպերացիաները։ Ախուրյանից հետո հաջորդը՝ թիրախում Ալավերդին է։

Նախորդ տարվա ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ պարտություն էր կրել «Ապրելու երկիր» կուսակցությունից։ «Ապրելու երկիրն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» միասին 10-ական մանդատ էին ստացել, իսկ Հայ Ազգային կոնգրեսի մեկ մանդատի շնորհիվ «Ապրելու երկիրը» կոալիցիա էր կազմել և կարողացել էր վերցնել իշխանությունն Ալավերդիում։

Այս ողջ ընթացքում «Ապրելու երկիրը» զգալի աշխատանքներ է իրականացրել այդ քաղաքում, բավականին մեծ և տեսանելի, թե՛ ազգաբնակչության և թե՛ ողջ Հայաստանի համար։ Իսկ նախօրեին, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռք չի քաշել Ալավերդին զավթելու իր մտադրությունից։ Տևական ժամանակ «Ապրելու երկրին» չէր հաջողվել ավագանու նիստ անցկացնել, ընդդիմադիր խմբակցությունն ու «Ապրելու երկրից» դուրս եկած մեկ անդամը չէին ներկայանում, իսկ օրեր առաջ համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցը՝ Սիմոն Զախարովը, հայտարարել է «Ապրելու երկիր» խմբակցությունը լքելու և որպես ավագանու անկախ անդամ հանդես գալու մասին։

Զախարովը հայտարարել է, թե գործող քաղաքապետի թիմն իր սրտով չէ և ցանկություն չունի աշխատելու նրա հետ։ Առայժմ պարզ չէ թիմից դուրս եկած Սիմոն Զախարովը կմիանա «Քաղաքացիական պայմանագրին», թե՝ ոչ։ Թե՛ ավագանու անդամը և թե՛ ՔՊ-ն հերքում են փոխադարձ պայմանավորվածությունների հնարավորությունը, Ալավերդիում, սակայն, վստահ են, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են հոկտեմբերին քաղաքը զավթելու։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ, գործող համայնքապետի պաշտոնավարման մեկ տարին ավարտվում է հոկտեմբերին և այդ ժամանակ էլ ավագանիում մեծամասնություն ունեցող ուժը հնարավորություն կունենա անվստահութուն հայտնելու նրան և նոր համայնքապետ ընտրելու։ Մեծ հավանականությամբ, «Քաղպայմանագիրը» հենց այդպես էլ կանի և արդեն հոկտեմբերից իր դրածոին կնշանակի Ալավերդու համայնքապետի պաշտոնում։

Ալինա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular