ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի բաժակ դավաճանություն. ինչպես գինու և կոնյակի արտոնյալ ներմուծումը դարձավ Կրեմլից քաղաքական կաշառք Վրաստանին ու Հայաստանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Telegraf.com.ua-ն գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն անսպասելի անդրադարձ է ստացել գինու շուկայում։ Ռուսաստանի Դաշնության «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» նախաձեռնել է այսպես կոչված «անբարյացակամ երկրներից» գինու ներկրման համար 50% հատուկ տուրք սահմանելու օրենքի նախագիծ։ Այդ ցուցակը պաշտոնապես հաստատված է կառավարության կողմից և այսօր ներառում է 49 երկիր։ Բացի ԵՄ անդամ բոլոր երկրներից և ԱՄՆ-ից, իհարկե, այդ ցուցակում է նաև Ուկրաինան։

Միևնույն ժամանակ «Ուկրվինպրոմի» նախաձեռնությամբ Ուկրաինայի կառավարությունն աշխատում է Վրաստանից և Հայաստանից գինու, կոնյակի և ֆերմենտացված այլ ըմպելիքների վրա հատուկ տուրքեր սահմանելու վրա։ Գուցե պատահաբար, բայց այդ հատուկ տուրքի չափը նույնպես դիտարկվում է 50%-ի մակարդակում։ «Մենք ուսումնասիրում ենք նման որոշման հնարավոր տնտեսական հետևանքները»,- telegraf.com-ին ասել է ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Սոլսկին։

Չնայած այն հանգամանքին, որ այդ կովկասյան երկու երկրներից Ուկրաինա գինու ներմուծումը սահմանափակելու մասին կառավարության որոշման նախագծի վրա աշխատանքները դեռ նոր են սկսվել, «Ուկրվինպրոմի» գործադիր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն համոզված է, որ հատուկ տուրքը մոտ ապագայում  կսահմանվի։ Նրա խոսքով ոչ մի պաշտոնյա, ում հետ ինքը քննարկել է այդ գաղափարը դեմ չի եղել դրան։ «Բոլորի համար ակնհայտ է, որ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության դաշնակիցներն են: Այդ երկրների ժողովուրդները բարեկամ են ուկրաինացիների հետ, բայց պետությունների ղեկավարները կախված են Կրեմլից: Գինու ներմուծման սահմանափակումը նրանց համար զգայուն կլինի և ցույց կտա Ուկրաինայի հաստատակամ դիրքորոշումը Կրեմլի կամակատարների նկատմամբ»,- հայտարարել է Կուչերենկոն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular