ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 28-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետեւանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության եւ ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular