ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` որպես գլխավոր զեկուցող, հուլիսի 10-ին Բարսելոնայում մասնակցել է ցեղասպանագետների միջազգային միության 2023 թ. կոնֆերանսին:

Կոնֆերանսը տեղի է ունեցել Բարսելոնայի համալսարանում` աշխարհի համալսարանների, գիտական հաստատությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների, ցեղասպանագետների մասնակցությամբ:

Արման Թաթոյանն իր ելույթում փաստերով ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմների փաստերը, նրանց շարունակվող վայրագությունները, որոնք ոչ միայն չեն պատժվում, այլ նաեւ խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ելույթով ներկայցվել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:

Գլխավոր զեկույցում ներկայացվել են նաեւ ապացույցներ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ:

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամանքի քաղաքականությունը, այլեւ իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում վերացնում են հայկական ինքնության բոլոր հետքերը` անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են եկեղեցիներ եւ այլն: Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը` շրջափակման մեջ պահեկլով Արցախը, փակելով կյանքի ճանապարհը` 120 000 մարդու մատնելով սովի:  Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի եւ առողջության համար հուսահատություն:

Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսեւորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա հնարավոր չէ կանխել նրանց հանցավոր արարքները եւ դրանց հիմքում ընկած թշնամանքի քաղաքականությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular