ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի կնքման օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի կնքման օր, Սան-Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին։

1928 –ծնվել է սփյուռքահայ հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։

1937– ծնվել է ֆրանսիահայ հայտնի կինոռժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմաստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է  հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։ 2006- Ստամբուլի դատարանն արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, որը մեղադրվել էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019-Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից: Նախաձեռնության հեղինակը եղել է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

2021-ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 —առաջին անգամ կայացել է ֆրանսիայի թագավորի թագադրում Սեն-Դենի բազիլիկայում, Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։ 1165 —ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 —սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 —կազակ հիսունապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, որով իսկ սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալյասկայի ափերին։

1750 –վախճանվել է  գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1814 - Պերսի Բիշի Շելլին (բանաստեղծ)  տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ («Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ի հեղինակ) Անգլիայից փախել է Ֆրանսիա։

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 —առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) լրիվ արևային խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերն օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

-Ֆրանսիացի լուսանկարիչ և ծաղրանկարիչ Ֆելիքս Նադալը, որը 1855 թվականին արտոնագրել էր աէրոլուսանկարչությունը որպես քարտեզագրման մեթոդ, իրականացրել է իր առաջին աէրոլուսանկարումն օդապարիկից։

1862 —Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որն առաջացրել է ոսկու տենդ։

1878 —ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան կայսրությունից։

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1916 —Անգլիայում արգելվել է օփիումի և կոկաինի ներկրումը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։

1929 -ծնվել է  ամերիկացի լրագրողուհի, ԱՄՆ-ի նախագահ Քեննեդու կին Ժաքլին Քեննեդին։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմի  № 227 «Ոչ մի քայլ հետ» հրամանը։

1951 - տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Ալիսան հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։

1954– ծնվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը:

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655000 մարդ:

1978 —ոսկու գինն առաջին անգամ գերազանցել 200 դոլարը մեկ ունցիայի համար։

1980-Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղի է ունեցել երգահան Վլադիմիր Վիսոցկու թաղումը բազմահազար մարդկանց մասնակցությամբ։

1984 - Լոս Անջելեսում բացվում են 13-րդ օլիմպիական խաղերը։

1992– Աֆղանստանում արգելվել է կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

2019 —վախճանվել է ռուս լրագրող, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր Կարա-Մուրզան։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular