ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարի երթը պետք է վերանայվի և հարմարեցվի աշխարհաքաղաքական պայմաններին․ Արամ Ա-ն՝ ՀՅԴ անդամներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Ս․ Աստվածածնի վանքում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների խորհրդաժողովի մասնակիցներին, որոնք եկել էին Հայաստանից, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներից։ Այս մասին հայտնել է կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգը։ 

«Հանդիպման սկիզբում խոսք ասացին ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության կենտրոնական վարչության անդամ Լիլիթ Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։

Ապա երիտասարդներին իր պատգամն ուղղեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Նա նախ բարձր գնահատեց համաժողովի կազմակերպիչներին ու դրան մասնակցած երիտասարդներին, որոնք համախմբվել են քննարկելու հատկապես երիտասարդությանը հուզող հարցեր՝ Հայ դատի պաշտպանության, պահանջատիրության և հայապահպանման մարտահրավերների լույսի ներքո։ 

Հայրապետը մեկ անգամ ևս շեշտեց երիտասարդության դերն ու տեղը հայի կյանքում և վերահաստատեց՝ ասելով, որ ավագ սերնդի անդամները չպետք է խոսեն երիտասարդության մասին, այլ խոսեն երիտասարդների հետ, քանի որ մեր մարդկային կյանքը հիմնված է փոխհարաբերության և երկխոսության վրա․ ուստի պետք է դուրս գալ երիտասարդների մասին խոսելու մենախոսությունից և նրանց հետ երկխոսության մթնոլորտ ստեղծել։

Ապա, Վեհափառ Հայրապետը համապարփակ կերպով անդրադարձավ հայոց հարցին՝ պահանջատիրության և հայապահպանության պայքարին, ներկա աշխարհի մասնագիտական ու անընդհատ փոփոխովող պայմանների լույսի տակ։ Նա ասաց, որ մեր ազգի պահանջատիրական պայքարի երթը պետք է ենթարկվի վերանայման և հարմարեցվի այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններին, սակայն առանց խաթարելու մեր պատկանելությունը, սկզբունքները և արմատները։

«Այսօր մեր ուսերին դրված պարտականություններն ավելի ծանր են, քան նախկինում մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Ուստի այս հանձնառությամբ հին և նոր սերունդները, օգտվելով միմյանց փորձից, պետք է ձեռք ձեռքի տված դիմակայեն մեր ազգի առջև ծառացած քաղաքական, ներքաղաքական, համայնքային, միութենական և այլ տեսակի մարտահրավերներին ու դժվարություններին»,- ասաց Նորին Սրբությունը։

Վերջում, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ Ս․ Աստվածածնի վանքում հայ ժողովրդի հարությունը խորհրդանշող հուշակոթողի հովանու տակ կատարվեց հիշատակի խմբակային լուսանկար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular