ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դավադրություն Հայաստանի դեմ. Լավրովը բացեց փակագծերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Մոսկվայում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի շարք արտահայտություններ է արել, մասնավորապես նշել է, թե հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ, այն իրավունքների համաձայնեցման մակարդակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվեցիաները։

Ըստ Լավրովի՝ ադրբեջանական կողմը փոխադարձության սկզբունքից ելնելով պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ապրող որևէ ազգային փոքրամասնություն որևէ խտրականության չի ենթարկվում, առավել ևս անհանր է մտածել, որ Ադրբեջանի իշխանություններին կարող էր մտահոգել Հայաստանում ապրող եզդիների, ասորիների կամ քրդերի ճակատագիրը։ Խոսքը, ըստ ամենայնի, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող եզրույթի մասին է։ Արդեն մեկ տարուց ավելի Ադրբեջանի նախագան Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել մի թեզ, ըստ որի Հայաստանում մինչև արցախյան շարժումն ապրող մի քանի հարյուր հազար ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, և Սերգեյ Լավրովի փոխադարձության սկզբունքի մասին այս հայտարարությունը թերևս վկայում է, որ Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց երաշխիքներ տրամադրելու դիմաց, Հայաստան վերադարձնել բոլոր այդ ադրբեջանցիներին։

Բնականաբար նման բան անհնար է Հայաստանում որևէ մեկը չի համաձայնի կողք կողքի ապրել ադրբեջանցու հետ, այդ դեպքում արդեն Փաշինյանը ստիպված կլինի հայտարարել, թե պարտադրված է արցախից տարհանել 120 հազար բնակիչներին։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, երբ 120 հազար տնավեր արցախցիներ հայտնվեն Հայաստանում, թերևս նույնիսկ ասելու կարիք չկա։

Այն, որ դա քաղաքական և քաղաքացիական լուրջ ցնցումների է հասցնելու Հայաստանը, որևէ մեկը չի կասկածում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգության երաշխիքների դիմաց պատրաստ է ոչ միայն այս, այլև ցանկացած այլ զիջման գնալ, միայն թե Ռուսաստանը միջազգային հանրությունն ու Ադրբեջանն ապահովեն իր և իր ընտանիքի անվտանգությունը։ Իսկ թե ովքեր են ապահովելու նույն այդ Նիկոլ Փաշինյանին միամտաբար, կամ հենց կանխամտածված հավատացածների անվտանգությունը, որևէ մեկը չի երաշխավորելու, այդ մարդիկ մնալու են դեմ հանդիման տնավեր եղած հարյուր հազարավոր հայերի դեմ։ 

Սուսաննա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular