ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ից փաշինյանական կադրերի արտահոսք է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի աջակիցները մտադիր են փախչել պատասխանատվությունից։ Առաջիկայում լրանում է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը, և նրան որոշել են փոխարինել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանով։ Վերջինս ինքն է անձամբ իր մերձավորների հետ լոբբինգ անում թեկնածության համար և ցանկանում ամեն գնով հայտնվել ՄԻԵԴ-ում, որպեսզի հեռու լինի Հայաստանի ներքաղաքական առաջիկա զարգացումներում՝ պատասխանատվություն կրելու պարտավորությունից։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ ցանկանում է տեղափոխվել Եվրասիական տնտեսական միության դատարան, ուր ևս հաջորդ տարվա սկզբին երկու թափուր տեղ է առաջանալու։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, փաշինյանական վարչախումբն ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանից իրենց ոչ ցանկալի դատավորներից ազատվելու համար, փոխարենը նշանակելով հիմնականում այնպիսի մարդկանց, որոնք խնդիրներ չէին հարուցում ցանկացած իրավիճակում իշախնության սրտի որոշումները դակելու առումով։ Եթե այս կամ այն մանր հարցում Սահմանադրական դատարանի անդամների վարքը քննադատելի էր, սակայն նրանք լուրջ խնդիրների չէին բախվում, ապա առաջիկայում կախված արցախյան զարգացումների հետ, Սահմանադրական դատարանը գտնվելու է լրջագույն ճնշման տակ, ինչպես գործող իշխանությունների, այնպես էլ հանրության կողմից, ուստի և առաջին հերթին ՍԴ-ում գտնվող և իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձինք փորձում են ապահովել իրենց ճակատագիրը և փախչել պատասխանատվությունից, իսկ ովքեր էլ, որ կմնան, այլևս իրենք պատասխանատու կլինեն Նիկոլ Փաշինայնի համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առանձնապես հակված չէ Վահե Գրիգորյանին ՄԻԵԴ, իսկ Արման Դիլանյանին՝ Եվրասիական տնտեսական միության դատարան գործուղելու, սակայն այլ տարբերակ և ճար չունի, և այժմ որոնում են իշխանությանը լոյալ փաստաբանների ու իրավաբանների՝ նրանցով Սահմանադրական դատարանում առաջացող թափուր տեղերը լրացնելու և առաջիկայում սպասվող խնդիրներին դիմադրելու հարցում։

Անահիտ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular