ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա սովորական, դասագրքային ֆաշիզմ էր». Մամիջանյանը՝ Փաշինյանի կողմից արցախցիներին թիրախավորելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի կողմից երեկվա տարածած ատելության խոսքի մասին. դա սովորական, դասագրքային  ֆաշիզմ էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանն ատում է հային, որովհետեւ բոլորիս համար կապ չունի, թե մեր հայրենիքի որ հատվածում է ծնվել հայը, երբեք նման թիրախավորումներ չեն արվում: Ես երբեք տավուշեցիներին չեմ թիրախավորում: Ես ասում եմ՝ մի տավուշեցի կապիտուլյանտ դավաճան է՝ Նիկոլ Փաշինյանը: Ինքն անում է հակառակը:

Կապված նրա հետ՝ Ղարաբաղում հերոսներ են թեոչ. Ցանկացած սահմանապահ բնակավայրում հերոսներ են: Ցանկացած մարդ, որ գյուլլի բերան է ապրում, հերոս է, որովհետեւ իր մնալու արդյունքում մեր երկիրն ավելի անվտանգ է: Փաշինյանը եթե այսպես շարունակի, երեւանցիներն էլ հերոս կդառնան, որովհետեւ Երեւանն էլ կդառնա սահմանապահ:

Ես չեմ էլ փաստեր ներկայացնելու, թե մեր հայրենիքի որ հատվածի ներկայացուցիչներն ինչ ներգրավվածություն են ունեցել Ղարաբաղյան պատերազմների ժամանակ ու քանի զոհ են տվել: 44-օրյա պատերազմին զոհվել է 5 հազար հայ: Ոչ մեկը մտքով, բացի Փաշինյանից չի անցնում բաժանել զոհված հայերին, թե որտեղ են ծնվել»,-ասաց Մամիջանյանը:

Նա նկատեց, որ այդ ատելության խոսքի արդյունք է այն, ինչ այսօր տեղի է ունեցել անհետ կորածների ծնողների ակցիայի ժամանակ. «Նման բան երբեք չէր եղել, որ հայը, որն իր զավակի ճակատագրով է հետաքրքրվում, նրան այդպիսի բաներ ասեին»;

Հիշեցնենք, որ այդ ակցիայի ժամանակ տարեց մի քաղաքացի անհետ կորածի ծնողին հորդորում էր Բաքվում գնալ ակցիա անել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular