ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակահայ պահվածքի հերթական արարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի 5-ժամյա ասուլիսի հետ կապված բավականին շատ անդրադարձներ եղան, տարբեր փորձագետներ, ոլորտային մասնագետներ և ուղղակի հասարակ մարդիկ փորձեցին իրենց գնահատականներն ու կարծիքները հայտնել Փաշինյանի տարբեր ասածների ու պնդումների վերաբերյալ։ Հատկանշական է, որ իր այս ասուլիսում Փաշինյանը փորձում էր երկու զուգահեռ իրականություն պատկերել՝ մի հատվածում վերահաստատել նախկինում իր կողմից առաջ քաշած դրույթները, մյուս կողմից՝ որոշակի փաթեթավորումներով հանրային դիսկուրսում նոր թեզեր գեներացնել և որոշակի ակնարկներով ինչ-ինչ հարցեր հասցնել մարդկանց։

Ըստ էության՝ ասուլիսում Փաշինյանը վերջնականապես հաստատեց, որ Արցախի թեմայում ինքը չկա, ոչ մի բան իրենից կախված չի և այդ հարցն իր համար այլևս փակված է, ավելին՝ ուղիղ ձևով նշեց, որ Արցախի բոլոր խնդիների հասցեատերերն Արցախի իշխանություններն են (ավելին՝ նա իր խոսքում նշեց ԼՂ ներկայացուցիչներ, հետո ուղղեց ինքն իրեն, այդ կերպ ցույց տալով, թե իրականում ինչ մտածողությամբ են վերաբերվում խնդրին՝ դասական ադրբեջանական պնդումներով)։ Նիկոլն իր խոսքում հայտնեց, որ ինքը մանդատ չունի և իրավունք էլ չունի խոսել, առավել ևս բանակցել Արցախի թեմայով, սակայն իրականությունում մենք տեսնում ենք, որ հենց ինքն է ամեն նպաստավոր ու կոմֆորտ զոնա ստեղծել՝ Արցախի հարցի ամբողջապես գերեզման իջեցնելու գործում։

Ասուլիսի հիմնական մեխը, որով Նիկոլը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը՝ հայատյացությունն է։ Ասեմ՝ ինչու։ Նախ նրա խոսքում ակնայտ հակահայկական թեզեր էին, ոչ մի պրոհայկական բնորոշում ու պնդում 5 և ավելի ժամվա ընթացքում չհնչեց։ Հայատյացությունը նա տիրաժավորեց արցախահայության և Արցախի բարբառի նկատմամբ ցուցադրված իր տհաճության և դեմքի խոժոռ արտահայտությամբ, երբ լրագրողներից մի քանիսը նրան հարցեր ուղղեցին՝ ներկայացնելով ձայնագրություններ։ Հաջորդ էտապը «մուննաթ-զուննաթի» տոնն էր, որով նա փորձում էր շեշտել, թե «էդ Ղարաբաղի բարբառով խոսելը դեռ հերոսություն չի նշանակում» կամ «Լեռնային Ղարաբաղին փող ենք տալիս, որ թոշակ տան», պնդումներն ասվածի վկայություններն են։

Նիկոլը մոռանում է, որ այդ «փող տալ» հասկացությունն իր հոր տնից բերած ունեցվածքից չի տալիս կամ լավություն անում, այլ ՀՀ քաղաքացիներից հավաքագրված հարկերն են, որոնցով պետբյուջեի որոշակի հատկացումներ են տրամադրվում՝ վարկի տեսքով։ Արցախից փախչելու հետ կապված՝ նա նման ֆեյք օրակարգով հերթական ատելության ու հակակրանքի մթնոլորտ առաջացնելու միտում էր ակնկալում՝ ՀՀ-Արցախ սեպ խրելու իր «պատմական առաքելության» տիրույթում։ Արհեստականորեն տպավորություն է ստեղծում, թե արցախցիները զանգվածաբար ճողոպրել են պատերազմից։ Այլ կերպ ասած՝ արցախցուն միտումնավոր գնահատում և պատկերում են Երևան տեղափոխվածների կերպարով՝ գիտակցաբար մոռացության մատնելով հարյուրավոր զոհերին, վիրավորներին, կռվողներին, նրանց ընտանիքներին։ Սա մի գործելաոճ է, որն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում Փաշինյանը ստորաբար կիրառել է ու, ցավոք սրտի, ունեցել ինչ-ինչ հաջողություններ (չմոռնանք Արցախի նախագահին՝ Արցախի մարզպետ կոչելու դրվագը)։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular