ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի խիստ զգուշացումը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Ստեփանակերտը Հայաստանից պահանջում է հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահաղացումից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումից։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումն ունակ չէ ապահովելու տարածաշրջանում խաղաղությունը և Արցախի ժողովրդի արժանապատիվ գոյությունը, ավելին դա չի կարող երաշխավորել նույնիսկ Հայաստանի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը։

Արցախն անընդունելի է համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունները։ Իսկ այդպիսի հայտարարություններով երեկ շուրջ հինգ ու կես ժամ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանրությանը համոզում էր, թե ինքը ոչնչի հետ կապ չունի և միջազգային հանրությունը չի աջակցում Հայաստանին ու Արցախին։

Փաշինյանն այնքան իրարամերժ ու հակասական հայտարարություններ է արել մի ասուլիսի ժամանակ, որոնք բավարար կլինեին մի ողջ տարվա ընթացքում, ընդ որում որևէ հուսադրող բան այդպես էլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի ասել։ Ըստ էության, Փաշինյանը հանրությանը պատրաստում է հերթական ցավալի զիջումներին, ընդ որում տպավորություն է, թե ինքն իր մասով իր խնդիրը լուծել է, կարողացել է ուժային կենտրոններից համապատասխան անվտանգության երաշխիքներ ստանալ և ինչ–որ պահի նույնիսկ չի բացառում, որ առավոտյան զարթնենք և տեսնենք, թե Հայաստանը մնացել է առանց պետության ղեկավարի, վերցրել է իր ընտանիքը և հայդա...

Ողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանը փորձում էր խղճահարություն առաջացնել սեփական անձի նկատմամբ, հանրությանը համոզել, թե ինքը ոչնչի համար մեղավոր չէ, իբր ջանում է, սակայն ոչինչ չի ստացվում։ Նման պայմաններում ցանկացած իրեն հարգող պետության ղեկավար հրաժարական կտար և կթողներ պետության առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների լուծումն ավելի կարող ուժերին, սակայն, ի դեմս Փաշինյանի, նրա կողմնակիցների, գործ ունենք «կոկորդիլոսի արցունքներ թափող» արարածների հետ, որոնց միակ գաղափարը սեփական իշխանությունը հնարավորինս պահպանելն ու պետական գանձարանը գռփելն է։ Ոչ մի քայլ հանուն պետության, այս սկզբունքով է ապրում ողջ ՔՊ-ն։

Ալինա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular