ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնեց՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին: ԿԸՀ նախագահը չբացառեց, որ առաջիկայում ևս մեկ միջազգային կազմակերպություն հրավիրվի դիտորդական առաքելություն իրականացնելու։

Հանձնաժողովը փոփոխություն կատարեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N 209-ն» որոշման մեջ, որը սահմանում է ԱԺ և համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը։

Նախագիծը ներկայացնող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա կուսակցություններին ներբեռնել ձևաթուղթը,  որով  ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր, և վերջիններս իրենց տվյալները լրացնելուց հետո կկարողանան վերբեռնել ֆայլերը ԿԸՀ կայքում։ Եւ այլևս կարիք չի լինի այդ հաշվետվությունը գրավոր եղանակով ներկայացնել ԿԸՀ։

 ԿԸՀ նախագահը հավելեց՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցությունները կհրավիրվեն հանձնաժողով, որպեսզի ներդրված էլեկտրոնային նոր համակարգերը մանրամասն ներկայացվի իրենց։

Փոփոխություն կատարվեց նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի N 23-ն» որոշման մեջ։ Այս որոշումն էլ վերաբերում  է թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր  ներկայացնելուն։ Կուսակցությունները վերոնշյալ էլեկտրոնային համակարգերի միջոցով հնարավորություն կստանան վերբեռնել թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և ազատվել այդ հաշվետվությունն էլեկտրոնային կրիչի միջոցով ԿԸՀ ներկայացնելու պարտավորությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular