ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցության ուղիների քննարկում՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերի շրջանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանին և «ՊրոՇկոլա» («ПроШкола») կազմակերպության ներկայացուցիչներին:

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագրի» շրջանակում «ՊրոՇկոլա» պետական զարգացման կորպորացիայի մասնակցության վերաբերյալ հարցեր: Ռուսաստանյան կազմակերպությունը ներկայացրել է առաջարկներ կրթական հաստատությունների կառուցման և շահագործման ծրագրի գործնական իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ներգրավման վերաբերյալ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ՝ ընդգրկելով նաև ինտերիերի դիզայնը, տարածքի բարեկարգումը, գույքով ապահովումը: Հաշվի առնելով կառավարության ծրագրով նախատեսված շինարարական մեծածավալ աշխատանքները՝ կոմիտեի ղեկավարը ռուսաստանյան կազմակերպության փորձը համարել է հետաքրքիր և կիրառելի: 

 Կոմիտեի պատասխանատուները հյուրերին ծանոթացրել են Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին՝ ընդգծելով երկրաշարժադիմացկունության հարցերի կարևորությունը:

«ՊրոՇկոլա»-ի գլխավոր տնօրեն Ալիսա Դենիսովան ներկայացրել է դպրոցների և մանկապարտեզների կառուցման իրենց փորձը, նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման սկզբունքները և դրանք Հայաստանում կիրառելու պատրաստակամությունը: Նա տեղեկացրել է, որ կազմակերպության ջանքերով Ռուսաստանի Դաշնությունում կառուցվել և շահագործվում են 37 դպրոց, ևս 115 դպրոց կառուցման ընթացքում են։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ գործնական հիմքի վրա դնելով համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular