ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք ՀՀ իշխանություններից. հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել էթնիկ զտման: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» ՀԿ-ին:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրությամբ և պետական իշխանությունների կայացման ճանապարհով։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու արցախցիների իրավունքը բացարձակ արժեքներ են, որոնցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող արցախցիներին հետ պահել:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես նշված արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումով:

Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար կոչով դիմում ենք Ձեզ՝ միացեք «Հայաքվե» նախաձեռնությանը, դարձեք նրա շարժիչ ուժը, ակտիվ մասնակցեք և մասնակից դարձրեք ստորագրահավաքին Ձեր շրջապատի հայրենասեր մարդկանց, քանի որ այն համահայկական նախագիծ է՝ առանց որևէ սահմանափակման կամ կուսակցական պատկանելության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular