ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանում ամբողջովին արգելվում են սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտությունները։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի պորտալում։

Ըստ օրենքի՝ առանց վիրահատության սեռափոխության պետական ​​գրանցումն այժմ արգելվում է։ Ամուսիններից մեկի կողմից սեռափոխության դեպքում ամուսնությունը չեղյալ կհայտարարվի։ Նախատեսվում է նաև, որ եթե քաղաքացին ունի սեռափոխության վկայական, ապա նրան կարգելվի երեխա որդեգրել և դառնալ խնամակալ։

Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո (հուլիսի 24) վիրահատությունից հետո տրված սեռափոխության բոլոր վկայականները կչեղարկվեն, եթե այդ մարդիկ չեն հասցրել փոխել անձնագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular