Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանում ամբողջովին արգելվում են սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտությունները։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի պորտալում։
Ըստ օրենքի՝ առանց վիրահատության սեռափոխության պետական գրանցումն այժմ արգելվում է։ Ամուսիններից մեկի կողմից սեռափոխության դեպքում ամուսնությունը չեղյալ կհայտարարվի։ Նախատեսվում է նաև, որ եթե քաղաքացին ունի սեռափոխության վկայական, ապա նրան կարգելվի երեխա որդեգրել և դառնալ խնամակալ։
Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո (հուլիսի 24) վիրահատությունից հետո տրված սեռափոխության բոլոր վկայականները կչեղարկվեն, եթե այդ մարդիկ չեն հասցրել փոխել անձնագիրը։