ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանի հայոց թեմի նախաձեռնությունից պետք չէ ակնկալել Արցախի խնդրի լուծմանն ուղղված քայլեր․ կովկասագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թեհրանի հայոց թեմի նախաձեռնությունից պետք չէ ակնկալենք լրացուցիչ քայլեր՝ ուղղված Արցախի խնդրի լուծմանը, թեև, այս իրազեկումը պետք է արվեր նաև հայկական միջավայրում այս խնդիրը բարձրացնելու համար, սակայն այս քայլը պետք է արվի նաև Երևանում,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կովկասագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Թեհրանի հայոց թեմի նախաձեռնությանը, թե այսօր և վաղը ժամը 12:00-ից Թեհրանում կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի  շրջափակված քույր-եղբայրների։

«Իրանի դիրքորոշումը այնպիսին է, որ իրենք առանձնապես չեն խառնվում հարևանների խնդիրներին և աջակցում են բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, հետևաբար, այստեղից շատ դժվար է ինչ-որ բան ակնկալել, սակայն, նույնիսկ այս պարագայում, գոնե հումանիտար ասպեկտների հարցում կարելի է տեսականորեն ինչ-որ գործողություններ ստեղծել և կատարել, բայց դա առանց Հայաստանի անմիջական մասնակցության  տեղի ունենալ չի կարող»,- ասաց Միքայելյանը։

Հրանտ Միքայելյանի խոսքով` ներկայիս իշխանությունների քաղաքականությունը միտված է նրան, որ Հայաստանը իր աշխարհաքաղաքական վեկտորը փոխի, մնացած ասպեկտները` ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկայիս իշխանություններին չի հետաքրքրում․

«Հայաստանը ունի Արցախի համար պատասխանատվություն և հենց Հայաստանում վարվում է քաղաքականություն, որպեսզի ժողովուրդը չնկատի՝ ինչ է կատարվում Արցախում, արվում է ժողովրդին շեղելու համար»,- ասաց նա։

 

Լիլիթ Զալիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular