ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հացի գյուղում հացի սով է․ 5 հոգանոց ընտանիքը 1 հաց է ստանում․ գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում հացի սով է։ 5 հոգանոց ընտանիքն օրական 1 հաց է ստանում։ Հացահատիկի մշակմամբ երբեմնի հարուստ, հացով հյուրասեր այս գյուղի մի մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զորքի նշանառության տակ, իսկ թշնամու կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ հումանիտար ճգնաժամի շեմին։ 

Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ վիճակն աղետալի է, տուն կա քաղցած են մնում մարդիկ։ 

«Խանութներում բոլոր տեսակի ապրանքները իսպառ բացակայում են։ Մայրաքաղաքի հետ կապը կարելի է ասել կտրված է, դիզվառելիքի խնդիր կա։ Հաճախ հիվանդներին չենք կարողանում ժամանակին հիվանդնանոց տեղափոխել՝ կրկին բենզինի եւ դիզվառելիքի պատճառով»,- նշեց նա։

Հացի գյուղը հացը ստանում է շրջկենտրոն Մարտունիից։ Ըստ Սարգսյանի՝ հացի մատակարարումը սուղ է, պահանջարկին համապատասխան գյուղացիները հաց չեն ստանում։ 

«150 հոգանոց գյուղում 100 հացի պահանջարկի դեպքում 20, 30 կամ 40 հատ հաց են բերում։ Այնպես է ստացվում, որ հացը ոչ բոլորին է հերիքում, մարդիկ սոված են քնում։ Օրինակ ունենք 5 հոգանոց ընտանիք 5 հաց է պատվիրել, 1 հաց է ստանում»,-նշեց նա։

2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի վարելահողերի մոտ 90 տոկոսը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ, մնաց անմշակ։ Սարգսյանի խոսքով՝ հացահատիկի ցանքատարածությունները դարձել են անպիտան։

«90 տոկոսը չմշակելու հետեւանքով դարձել են անպիտան, մնացած 10 տոկոսը վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանում հնձել։ Ստացվել է այնպես, որ հացահատիկային մշակաբույսերի դաշտերում գյուղացիները չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Նույն վիճակն է նաեւ անասնակերի դեպքում, հավաքածը չի ստացվում տարբեր գյուղերից տեղափոխել, կամ էլ՝ դաշտերից գյուղամեջ բերելը»,-ընդգծեց նա։

Հացիում մարդկային կորուստներ էլ են եղել, գյուղապետը ցավալի դեպքեր է պատմում․ «Այս ընթացքում գյուղի բնակիչներ մահացան, եթե հնարավոր լիներ տեղափոխել երեւանյան հիվանդանոցներ, գուցե մի բանով կարողանայինք օգնել»,-ասաց նա։ 

Սարգսյանի խոսքով՝ դիզվառելիքի պակասի հետեւանքով հղիները չեն կարողանում գնալ պլանային ստուգումների։

«Հղիները հիմնականում պլանային ստուգումների են գնում հասարակական տրանսպորտով, որը հազարից մեկ է գործում։ 1 երթուղային է գնում Ստեփանակերտ, այն էլ շաբաթվա ոչ բոլոր օրերին։ Շատ ժամանակ ոչ բոլորն են կարողանում տրանսպորտից օգտվել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը պաշտոնական Բաքվի հրահանգով  225 օր է փակել են Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով արցախահայությունը հայտնվել է սովի եւ հումանիտար աղետի առաջ։ 

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular