Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի Հացի գյուղում հացի սով է․ 5 հոգանոց ընտանիքը 1 հաց է ստանում․ գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում հացի սով է։ 5 հոգանոց ընտանիքն օրական 1 հաց է ստանում։ Հացահատիկի մշակմամբ երբեմնի հարուստ, հացով հյուրասեր այս գյուղի մի մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զորքի նշանառության տակ, իսկ թշնամու կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ հումանիտար ճգնաժամի շեմին։ 

Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ վիճակն աղետալի է, տուն կա քաղցած են մնում մարդիկ։ 

«Խանութներում բոլոր տեսակի ապրանքները իսպառ բացակայում են։ Մայրաքաղաքի հետ կապը կարելի է ասել կտրված է, դիզվառելիքի խնդիր կա։ Հաճախ հիվանդներին չենք կարողանում ժամանակին հիվանդնանոց տեղափոխել՝ կրկին բենզինի եւ դիզվառելիքի պատճառով»,- նշեց նա։

Հացի գյուղը հացը ստանում է շրջկենտրոն Մարտունիից։ Ըստ Սարգսյանի՝ հացի մատակարարումը սուղ է, պահանջարկին համապատասխան գյուղացիները հաց չեն ստանում։ 

«150 հոգանոց գյուղում 100 հացի պահանջարկի դեպքում 20, 30 կամ 40 հատ հաց են բերում։ Այնպես է ստացվում, որ հացը ոչ բոլորին է հերիքում, մարդիկ սոված են քնում։ Օրինակ ունենք 5 հոգանոց ընտանիք 5 հաց է պատվիրել, 1 հաց է ստանում»,-նշեց նա։

2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի վարելահողերի մոտ 90 տոկոսը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ, մնաց անմշակ։ Սարգսյանի խոսքով՝ հացահատիկի ցանքատարածությունները դարձել են անպիտան։

«90 տոկոսը չմշակելու հետեւանքով դարձել են անպիտան, մնացած 10 տոկոսը վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանում հնձել։ Ստացվել է այնպես, որ հացահատիկային մշակաբույսերի դաշտերում գյուղացիները չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Նույն վիճակն է նաեւ անասնակերի դեպքում, հավաքածը չի ստացվում տարբեր գյուղերից տեղափոխել, կամ էլ՝ դաշտերից գյուղամեջ բերելը»,-ընդգծեց նա։

Հացիում մարդկային կորուստներ էլ են եղել, գյուղապետը ցավալի դեպքեր է պատմում․ «Այս ընթացքում գյուղի բնակիչներ մահացան, եթե հնարավոր լիներ տեղափոխել երեւանյան հիվանդանոցներ, գուցե մի բանով կարողանայինք օգնել»,-ասաց նա։ 

Սարգսյանի խոսքով՝ դիզվառելիքի պակասի հետեւանքով հղիները չեն կարողանում գնալ պլանային ստուգումների։

«Հղիները հիմնականում պլանային ստուգումների են գնում հասարակական տրանսպորտով, որը հազարից մեկ է գործում։ 1 երթուղային է գնում Ստեփանակերտ, այն էլ շաբաթվա ոչ բոլոր օրերին։ Շատ ժամանակ ոչ բոլորն են կարողանում տրանսպորտից օգտվել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը պաշտոնական Բաքվի հրահանգով  225 օր է փակել են Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով արցախահայությունը հայտնվել է սովի եւ հումանիտար աղետի առաջ։ 

Լիա Սարգսյան

Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը Անկարայում
Ամենադիտված