ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Quora. «Արդյո՞ք ռուսական «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռը իրոք ուլտրամատիվ զենքն է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ եթե​​ միջմայրցամաքային ամենաարագ բալիստիկ հրթիռի արագությունը գերազանցում է 28000 կմ/ժ-ը, իսկ ռուսական «Ավանգարդ» նոր համակարգը շարժվում է ձայնի արագությունից «ընդամենը» 20 անգամ արագ (մոտ 24500 կմ/ժ), ապա ի՞նչն է այդքան հեղափոխական, նրա արագությունը այդքան գոհացնո՞ղ է:

Հիպերձայնային զենքերը վտանգավոր են ոչ թե այն պատճառով, որ ավելի արագ են, քան ցանկացած այլ հրթիռ: Դա այդպես չէ չնայած մամուլի բազմաթիվ ոգևորված  արձագանքներին:Նման հրթիռները վտանգավոր են, քանի որ լրացնում են թևավոր ու բալիստիկ հրթիռների միջև եղած բացը, այսինքն համատեղում են երկուսի առավելություններն այնպես, որ առկա հակահրթիռային պաշտպանությունը դժվար թե կարողանա պաշտպանվել դրանցից:

Սկզբունքորեն, բալիստիկ հրթիռը շարժվում է ավելի արագ, բայց շատ կանխատեսելի հետագծով, իրականում բալիստիկ հրթիռը 

 շարժվում է այնպիսի հետագծով, ինչպես թնդանոթի արկը, և համեմատաբար հեշտ է նրան հետևել ռադարով և հաշվարկել հրթիռի թիրախային տարածքը: Հրթիռային շարժիչն անջատվելուց հետո բալիստիկ հրթիռը կատարյալ պարաբոլայով թռչում է մթնոլորտի վերին շերտերով (հաճախ տիեզերքով) և հետ է վերադառնում երկիր: Մթնոլորտ մտնելուց հետո այն կարող է կրկին հայտնաբերվել ռադարի միջոցով, և համակարգիչը կամ ֆիզիկոսը կարող է գուշակել, թե որտեղ է այն ընկնելու (որոշ բալիստիկ հրթիռներ ունեն ուղղորդվող մարտագլխիկներ, բայց դրանք ևս մեծամասամբ թռչում են պարաբոլայի մեջ և շեղվում միայն վերջում): Այսպիսով, բալիստիկ հակահրթիռային պաշտպանության ամենադժվարը ոչ թե հայտնաբերման և հետևելու, այլ հակահրթիռային պաշտպանությունը բավական արագ և ճշգրիտ օգտագործելու մեջ է, որպեսզի ժամանակին հայտնաբերվի այն մարտագլխիկը, որը գալիս է ձեզ վրա ձայնի արագությունից տաս անգամ ավելի արագությամբ:

Մյուս կողմից, թևավոր հրթիռները կարող են մանևրել ողջ թռիչքի ընթացքում։ Ըստ էության, թևավոր հրթիռը անօդաչու ռեակտիվ ինքնաթիռ է: Հետևաբար, այն կարող է անընդհատ փոփոխել թռիչքի ուղղությունը և բարձրությունը: Այն կարող է շատ ցածր թռչել ռադարներից խուսափելու և թաքնվելու համար, կարող է փնտրելով պաշտպանության բացեր շրջանցել թիրախը և հարվածել թիկունքից: Այնուամենայնիվ, քանի որ թևավոր հրթիռը թռչում է օդում և ոչ թե տիեզերքում, դրա արագությունը նվազում է մթնոլորտային շփման պատճառով և այն երբեք չի կարող այնքան արագ լինել, որքան բալիստիկ հրթիռը: Եվ, ընդհանուր առմամբ, թեև ավելի դժվար է նկատել թևավոր հրթիռը, քան բալիստիկ հրթիռը, այն խոցելը շատ ավելի հեշտ է:

Ինչ վերաբերում է հիպերձայնային հրթիռներին: Կա դրանց երկու տեսակ:

«Աերոնավիգացիոն» հիպերձայնային զենքերը ըստ էության հիմնականում շատ արագ, շատ- շատ արագ թևավոր հրթիռներ են: Դա պահանջում է ջերմակայուն նյութերի և շարժիչների նոր տեսակներ, որոնք կարող են գոյություն ունենալ և գործել 5 մախից բարձր արագությամբ, ինչը դեռ դանդաղ է բալիստիկ հրթիռների համեմատ, բայց շատ ավելի արագ է, քան սովորական թևավոր հրթիռների դեպքում:

«Ակտիվ արձակման» հիպերձայնային հրթիռները բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և պլաներների յուրօրինակ խառնուրդ են: Դրանց մեկնարկի և արագացման համար, որպեսի զարգացնեն  բալիստիկ հրթիռների պես խելագար արագություններ, մեկնարկային հրթիռներ են օգտագործում: Փաստացի փոփոխված բալիստիկ հրթիռն է հաճախ օգտագործվում որպես խթանիչ: Հրթիռի մեկնարկից հետո  մարտագլխիկ պարունակող «սահող մարմինը» տիեզերք է թռչում ոչ թե կանխատեսելի պարաբոլայով, այլ հետ է մղվում մթնոլորտի վերին հատվածից, այնուհետև իջնում, ապա նորից բարձրանում այնպես, ինչպես քարը լճակի մակերևույթի վրայով (այդ ամենը ձեռք է բերվում հրթիռի սկզբնական աչրագության շնորհիվ, չնայած «սահող մարմինը» կարող է կառավարվել թևավոր հրթիռի պես, բայց չունի շարժիչ, այն պարզապես սահում է, այստեղից էլ անվանումը): Նման հրթիռի թռիչքի հետագիծն անկանխատեսելի ու խելահեղ արագ է:

Երկու դեպքում էլ հիպերձայնը լուրջ խնդիր է ներկայացնում հակահրթիռային պաշտպանության համար, քանի որ թևավոր հրթիռների դեմ պայքարող համակարգերը չեն կարող դիմակայել նման արագ հրթիռներին, իսկ բալիստիկ հրթիռների դեմ պայքարող համակարգերը չեն կարող ֆիքսել նման մանևրվող հրթիռները։ Միացյալ Նահանգները մշակում է հիպերձայնի դեմ պաշտպանության նոր տեսակներ, բայց դա շատ ավելի դժվար է, քան հարձակողական զինատեսակների ստեղծումը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular