ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղակի այլընտրանք չկա․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միակն, ինչ այսօր կարելի է հստակ ասել, այն է, որ Արցախը պայքարում է, Արցախի հայությունը չի հանձնվում: Բայց Արցախն ու Արցախի հայությունը պայքարում ու չէր հանձնվում նաև 1921-ին, դրանից առաջ ու դրանից, անգամ՝ բոլ շևիկյան Կավբյուրոյի հակահայ որոշումից հետո: Արցախը չէր հանձնվում ու չի հանձնվել 1965-ին ու պայքարել է, ինչպես դրանից առաջ ու դրանից հետո: Արցախը պայքարի ելավ ու չհանձնվեց 1988-ին, միաժամանակ այդ պայքարը մեծապես օգնեց, ինչպես այն շրջանում ասում էին՝ «Մայր Հայաստանին», որպեսզի ձերբազատվի թյուրքական ու թյուրքախոս տարրից, որպեսզի Հայաստանն ազգային զարթոնք ունենա ու վերականգնի իր պետականությունը:

Արցախը պայքարեց, պայքարում էր ու չհանձնվեց 1988-91 թվականներին՝ ապրելով թշնամական անդադար ելուզակությունների, կրակոցների, հրթիռահարությունների, հրետակոծությունների պայմաններում, «Կոլցո» օպերացիա ու Մատաղիսի կոտորած տեսնելով, Գետաշենի ու Շահումյանի անկումներից հետո, Մարտակերտի անկումից հետո Արցախը չի հանձնվել ու պայքարել է: Ու հաղթել էր: Ու հաղթած էլ կշարունակեր իր պայքարը, եթե 2018-ի իշխանազավթման աղետն ու Նիկոլ Փաշինյանի կորստաբեր «հայտնությունը» չլինեին... Բայց էլի, չնայած Արցախի ու Արցախի մեր եղբայրների և քույրերի գլխին ջարդված դավաճանական դավերին, պայքարում են ու չեն հանձնվում: Թշնամին՝ Ալիևն ու նրա տակ դրված Ադրբեջանը, ավելի քան 220 օր պաշարված է պահում Արցախը: Բայց Արցախում պայքարում են, առնվազն՝ չեն հանձնվում: Սա, հարգելի ընթերցողներ, պաթոս չէ:

Ամենևի՛ն: Սա ժամանակակցի պարզագույն ու նվազագույն պարտավորությունն է՝ արձանագրել իրողությունները: Եվ դեռ բավականին չոր ու հակիրճ ենք արձանագրում: Թե ինչ են հայտարարում Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները, ակնհայտ է: Նիկոլ Փաշինյանը, նրան ներկայացնող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առհասարակ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները արդեն գրեթե 1 տարի է, որտեղ նստում-ելնում են, հայտարարում են, թե՝ Արցախը «ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ» է: Կարճ ասած՝ ուրացել են Արցախն ու շարունակում են ուրանալ: Եվ դա ստեղծված իրավիճակի անկյունաքարն է: Պատճառն ու հիմքը: Այդ ուրացո՛ւմն է ոգևորում թշնամուն, որը հույսեր է փայփայում, թե վերջապես կարողանալու է Ադրբեջան կոչվող արհեստածին ու հազիվհազ 100 տարին բոլորած իր մարդատյաց գոյացության մահառիթ շոշափուկները տարածել հազարամյակներով հայկական Արցախի վրա, հայաթափել ու թրքացնել այն: Եվ ահա, այս պայմաններում որոշակի տարակուսանք են հարուցում նաև Արցախից հնչող որոշ հայտարարություններ:

Դիտարկենք մի քանիսը: Վերցնենք թեկուզ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի երեկվա ելույթը կամ ուղերձը: Որքան ընկալելի ու հասկանալի է նրա կոչը ՄԱԿ-ի մշտական անդամ-երկրներին, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու համար հումանիտար աղետ ու ցեղասպանություն Արցախում, նույնքան անհասկանալի է նրա մեկ այլ ֆրազ: Այսպես, Արթուր Թովմասյանն ասում է. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»: Դեռ մի կողմ թողնենք ինքնաձիգը բահով փոխարինելը, ինչը իդեալիստական ու անիրատեսական մոտեցում է, քանզի ով՝ ով, բայց արցախցին հրաշալի է ճանաչում դիմացը կանգնած և ամեն պահի վրա տալու պատրաստ ադրբեջանական թուրքերին:

Արցախի ԱԺ նախագահը այդ որտեղի՞ց է պեղել «հազարամյա Ադրբեջան», որի հետ հազարամյակներ, հա, հենց՝ հազարամյակնե՛ր շարունակ կողք կողքի ապրել է: Հազիվ թե Արցախում պատմության գոնե մեկ ուսուցիչ չկա, որ նրան ասի՝ էս ի՞նչ ես ասում: Ճիշտ է, նա երեկ փորձեց «սվաղել» իր խոսքը, բայց ոնց որ թե «մի քիչ» ուշ էր: Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանում փաշինյանական իշխանափոխությունից հետո Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանն էլ նախօրեին կոչ էր արել, որ հայրենակիցները վերջ տան «լոզունգային պայքարին» և ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ, միաժամանակ դիմեն ՄԱԿ-ին, Ռուսաստանին՝ ինչ-ինչ երաշխիքների, նաև՝ Ադրբեջանի սահմանները վերանայելու համար: Սրանք էլ, կարծում ենք, իրատեսական կոչեր չեն:

Դե, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ու նրա «ծայրահեղ քայլի»՝ վրանի մեջ նստացույց անելու մասին այս օրերին այնքան ասվեց ու գրվեց, որ հավել յալ անդրադառնալն անիմաստ ենք համարում: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ հիմնականում նկարագրում է ստեղծված ծանր կացությունն ու պարբերաբար կոչեր անում «միջազգային հանրությանը», ռուսական խաղաղապահներին, «Հայաստանի բնակչությանը»: Այս ամենի մեջ ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Արցախի իշխանավորները բոլորը երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի թթու խոսք չեն ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին: Դե, մասնակի բացառությամբ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունից լավ էլ կոշտ արտահայտվեցին: Ու վերջիններիս կարելի է հրաշալի հասկանալ: Իրավիճակը նկատի ունենալով՝ այդ մարդիկ դեռ մի բան էլ մեղմ են արտահայտվում:

Սակայն այս ամենը հուշում է, որ Արցախն այսօր, որքան էլ որ պայքարում, ավելի ճիշտ՝ դիմակայում է ու չի հանձնվում, պայքարի ռազմավարությունն այնտեղ դեռ նոր-նոր է խմորվում: Վերջին հաշվով, պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի՝ սեփական հայրենիքում, սեփական հողի վրա ազատ ու անվտանգ ապրելու՝ յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ժողովրդի անկապտելի իրավունքի իրացման համար է: Եվ երբ Արցախում, չասենք՝ «օրվա իշխանությունը», այլ իրապես պայքարի պատրաստ ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա նաև արագ կողմնորոշվել մարտավարության հարցում: Կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ: Ուղղակի այլընտրանք չկա: Այլընտրանքը բնաջնջվելն ու կոտորվելն է, հայրենազրկվելն ու փախստական-թափառական դառնալն է: Ինչ-որ բան հուշում է, որ Հայաստանի փրկությունը, ինչպես մեկ անգամ չի դա եղել, էլի Արցախից է գալու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular