Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղակի այլընտրանք չկա․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միակն, ինչ այսօր կարելի է հստակ ասել, այն է, որ Արցախը պայքարում է, Արցախի հայությունը չի հանձնվում: Բայց Արցախն ու Արցախի հայությունը պայքարում ու չէր հանձնվում նաև 1921-ին, դրանից առաջ ու դրանից, անգամ՝ բոլ շևիկյան Կավբյուրոյի հակահայ որոշումից հետո: Արցախը չէր հանձնվում ու չի հանձնվել 1965-ին ու պայքարել է, ինչպես դրանից առաջ ու դրանից հետո: Արցախը պայքարի ելավ ու չհանձնվեց 1988-ին, միաժամանակ այդ պայքարը մեծապես օգնեց, ինչպես այն շրջանում ասում էին՝ «Մայր Հայաստանին», որպեսզի ձերբազատվի թյուրքական ու թյուրքախոս տարրից, որպեսզի Հայաստանն ազգային զարթոնք ունենա ու վերականգնի իր պետականությունը:

Արցախը պայքարեց, պայքարում էր ու չհանձնվեց 1988-91 թվականներին՝ ապրելով թշնամական անդադար ելուզակությունների, կրակոցների, հրթիռահարությունների, հրետակոծությունների պայմաններում, «Կոլցո» օպերացիա ու Մատաղիսի կոտորած տեսնելով, Գետաշենի ու Շահումյանի անկումներից հետո, Մարտակերտի անկումից հետո Արցախը չի հանձնվել ու պայքարել է: Ու հաղթել էր: Ու հաղթած էլ կշարունակեր իր պայքարը, եթե 2018-ի իշխանազավթման աղետն ու Նիկոլ Փաշինյանի կորստաբեր «հայտնությունը» չլինեին... Բայց էլի, չնայած Արցախի ու Արցախի մեր եղբայրների և քույրերի գլխին ջարդված դավաճանական դավերին, պայքարում են ու չեն հանձնվում: Թշնամին՝ Ալիևն ու նրա տակ դրված Ադրբեջանը, ավելի քան 220 օր պաշարված է պահում Արցախը: Բայց Արցախում պայքարում են, առնվազն՝ չեն հանձնվում: Սա, հարգելի ընթերցողներ, պաթոս չէ:

Ամենևի՛ն: Սա ժամանակակցի պարզագույն ու նվազագույն պարտավորությունն է՝ արձանագրել իրողությունները: Եվ դեռ բավականին չոր ու հակիրճ ենք արձանագրում: Թե ինչ են հայտարարում Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները, ակնհայտ է: Նիկոլ Փաշինյանը, նրան ներկայացնող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առհասարակ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները արդեն գրեթե 1 տարի է, որտեղ նստում-ելնում են, հայտարարում են, թե՝ Արցախը «ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ» է: Կարճ ասած՝ ուրացել են Արցախն ու շարունակում են ուրանալ: Եվ դա ստեղծված իրավիճակի անկյունաքարն է: Պատճառն ու հիմքը: Այդ ուրացո՛ւմն է ոգևորում թշնամուն, որը հույսեր է փայփայում, թե վերջապես կարողանալու է Ադրբեջան կոչվող արհեստածին ու հազիվհազ 100 տարին բոլորած իր մարդատյաց գոյացության մահառիթ շոշափուկները տարածել հազարամյակներով հայկական Արցախի վրա, հայաթափել ու թրքացնել այն: Եվ ահա, այս պայմաններում որոշակի տարակուսանք են հարուցում նաև Արցախից հնչող որոշ հայտարարություններ:

Դիտարկենք մի քանիսը: Վերցնենք թեկուզ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի երեկվա ելույթը կամ ուղերձը: Որքան ընկալելի ու հասկանալի է նրա կոչը ՄԱԿ-ի մշտական անդամ-երկրներին, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու համար հումանիտար աղետ ու ցեղասպանություն Արցախում, նույնքան անհասկանալի է նրա մեկ այլ ֆրազ: Այսպես, Արթուր Թովմասյանն ասում է. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»: Դեռ մի կողմ թողնենք ինքնաձիգը բահով փոխարինելը, ինչը իդեալիստական ու անիրատեսական մոտեցում է, քանզի ով՝ ով, բայց արցախցին հրաշալի է ճանաչում դիմացը կանգնած և ամեն պահի վրա տալու պատրաստ ադրբեջանական թուրքերին:

Արցախի ԱԺ նախագահը այդ որտեղի՞ց է պեղել «հազարամյա Ադրբեջան», որի հետ հազարամյակներ, հա, հենց՝ հազարամյակնե՛ր շարունակ կողք կողքի ապրել է: Հազիվ թե Արցախում պատմության գոնե մեկ ուսուցիչ չկա, որ նրան ասի՝ էս ի՞նչ ես ասում: Ճիշտ է, նա երեկ փորձեց «սվաղել» իր խոսքը, բայց ոնց որ թե «մի քիչ» ուշ էր: Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանում փաշինյանական իշխանափոխությունից հետո Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանն էլ նախօրեին կոչ էր արել, որ հայրենակիցները վերջ տան «լոզունգային պայքարին» և ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ, միաժամանակ դիմեն ՄԱԿ-ին, Ռուսաստանին՝ ինչ-ինչ երաշխիքների, նաև՝ Ադրբեջանի սահմանները վերանայելու համար: Սրանք էլ, կարծում ենք, իրատեսական կոչեր չեն:

Դե, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ու նրա «ծայրահեղ քայլի»՝ վրանի մեջ նստացույց անելու մասին այս օրերին այնքան ասվեց ու գրվեց, որ հավել յալ անդրադառնալն անիմաստ ենք համարում: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ հիմնականում նկարագրում է ստեղծված ծանր կացությունն ու պարբերաբար կոչեր անում «միջազգային հանրությանը», ռուսական խաղաղապահներին, «Հայաստանի բնակչությանը»: Այս ամենի մեջ ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Արցախի իշխանավորները բոլորը երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի թթու խոսք չեն ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին: Դե, մասնակի բացառությամբ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունից լավ էլ կոշտ արտահայտվեցին: Ու վերջիններիս կարելի է հրաշալի հասկանալ: Իրավիճակը նկատի ունենալով՝ այդ մարդիկ դեռ մի բան էլ մեղմ են արտահայտվում:

Սակայն այս ամենը հուշում է, որ Արցախն այսօր, որքան էլ որ պայքարում, ավելի ճիշտ՝ դիմակայում է ու չի հանձնվում, պայքարի ռազմավարությունն այնտեղ դեռ նոր-նոր է խմորվում: Վերջին հաշվով, պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի՝ սեփական հայրենիքում, սեփական հողի վրա ազատ ու անվտանգ ապրելու՝ յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ժողովրդի անկապտելի իրավունքի իրացման համար է: Եվ երբ Արցախում, չասենք՝ «օրվա իշխանությունը», այլ իրապես պայքարի պատրաստ ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա նաև արագ կողմնորոշվել մարտավարության հարցում: Կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ: Ուղղակի այլընտրանք չկա: Այլընտրանքը բնաջնջվելն ու կոտորվելն է, հայրենազրկվելն ու փախստական-թափառական դառնալն է: Ինչ-որ բան հուշում է, որ Հայաստանի փրկությունը, ինչպես մեկ անգամ չի դա եղել, էլի Արցախից է գալու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի
Ամենադիտված