ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ․ արնախում բլոկադայի չծնված զոհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կորոկրդում խեղդելով հազիվ է արտաբերում Անին բառերը․ «Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի.... երեխայիս փրկել չկարողացանք»։ 

Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետեւանքով առաջածաց հումանիտար աղետի հետեւանքով։  
23-ամյա Անին, որ այդ գիշեր կորցրեց իր Գաբրիել հրեշտակին, MediaHub-ի միջոցով դիմում է ողջ աշխարհին․ 

«Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։

Անիի պատմելով՝ երեխայի վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։

«Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչեւ Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տեւեց, արդեն շատ ուշ էր»,-պատմում է նա

Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։

«2 տարի շարունակ չէի կարողանում հղիանալ։ Երազիս Աստծուն տեսա, ասաց, որ չմտածեմ՝ ինձ անպայման երեխաներ կտա, բայց բոլորի անունները «Գ» տառով պիտի սկսվի։ Առաջին որդուս անունը դրեցինք Գոռ, երբ իմացանք երկրորդն էլ է տղա, որոշեցինք, որ նա էլ կլինի Գաբրիելը»,-ասում է Անին ու շշնջում՝ որոշումը դարձավ երազանք, որ երբեք այլեւս չի կատարվի։

Իր մյուս որդին՝ Գոռը, 2,5 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում։ Անին պատմում է, որ փոքրիկի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ այլեւս ոչ մի խանութից ձեռք բերել չեն կարողանում՝ չկա, գոյություն չունի։

«Ինչ կա տներում, դրանով ենք ապրում։ Հողամաս ենք մշակել, մի կերպ ենք սնունդն ապահովում։ Խանութներում էլ բան չես գտնի»,-ասաց նա։

Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 222 օր է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 35 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ։ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում վիճակն օրհասական է։ 

«Ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է»,-նկատի ունենալով Անիին՝ ասում է նա։ 

Հաթերքի գյուղապետը պատմեց, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքով եռապատկվել են ինֆարկտի դեպքերը։ 

«Մոտ մեկ շաբաթ առաջ 45 տարեկան մի տղամարդ մահացավ, բազմազավակ երեխաների հայր»,-ասաց նա։ 

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular