Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ․ արնախում բլոկադայի չծնված զոհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կորոկրդում խեղդելով հազիվ է արտաբերում Անին բառերը․ «Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի.... երեխայիս փրկել չկարողացանք»։ 

Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետեւանքով առաջածաց հումանիտար աղետի հետեւանքով։  
23-ամյա Անին, որ այդ գիշեր կորցրեց իր Գաբրիել հրեշտակին, MediaHub-ի միջոցով դիմում է ողջ աշխարհին․ 

«Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։

Անիի պատմելով՝ երեխայի վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։

«Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչեւ Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տեւեց, արդեն շատ ուշ էր»,-պատմում է նա

Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։

«2 տարի շարունակ չէի կարողանում հղիանալ։ Երազիս Աստծուն տեսա, ասաց, որ չմտածեմ՝ ինձ անպայման երեխաներ կտա, բայց բոլորի անունները «Գ» տառով պիտի սկսվի։ Առաջին որդուս անունը դրեցինք Գոռ, երբ իմացանք երկրորդն էլ է տղա, որոշեցինք, որ նա էլ կլինի Գաբրիելը»,-ասում է Անին ու շշնջում՝ որոշումը դարձավ երազանք, որ երբեք այլեւս չի կատարվի։

Իր մյուս որդին՝ Գոռը, 2,5 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում։ Անին պատմում է, որ փոքրիկի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ այլեւս ոչ մի խանութից ձեռք բերել չեն կարողանում՝ չկա, գոյություն չունի։

«Ինչ կա տներում, դրանով ենք ապրում։ Հողամաս ենք մշակել, մի կերպ ենք սնունդն ապահովում։ Խանութներում էլ բան չես գտնի»,-ասաց նա։

Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 222 օր է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 35 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ։ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում վիճակն օրհասական է։ 

«Ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է»,-նկատի ունենալով Անիին՝ ասում է նա։ 

Հաթերքի գյուղապետը պատմեց, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքով եռապատկվել են ինֆարկտի դեպքերը։ 

«Մոտ մեկ շաբաթ առաջ 45 տարեկան մի տղամարդ մահացավ, բազմազավակ երեխաների հայր»,-ասաց նա։ 

Լիա Սարգսյան

Վթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել է
Ամենադիտված