ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախը վերածել կովկասյան Շվեյցարիայի...»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Caucasianknot.com-ը գրում է, որ արևը թխում է, շոգ է... Առավոտը սկսվեց հետաքրքիր: Հայաստանի ընկերոջից զանգ, նա վթարի է ենթարկել մեքենան, իսկ ես դեռ հին մեքենայի մասեր ունեմ։ Ասում է կարո՞ղ ես ուղարկել Երևան։ Հարցնում եմ, թե ինչպե՞ս է դա պատկերացնում։ Դե, ասում է, ձեր տաքսու վարորդների հետ, կամ երթուղայինով։ Ասում եմ, որ ոչ ոք մեքենա չի քշում, ախպեր, մեզ մոտ շրջափակում է, գուցե՞ միայն ուղղաթիռով կարող եմ ուղարկել, բայց գներն այնպիսին են, որ քեզ համար ավելի հեշտ կլինի նոր մեքենա գնել...

Ինչպես է Փաշինյանն այնտեղ զոմբիացրել ժողովրդին: Իսկապե՞ս երևանցիները չգիտեն, որ Ստեփանակերտը 200 օրից ավելի լիակատար շրջափակման մեջ է, ոչ կարող ենք գալ, ոչ գնալ, նույնիսկ ուտելիք չեն բերում, խանութների դարակները դատարկ են: Վերջերս նկատել եմ, որ քաղաքում ավելի ու ավելի շատ են անցորդները բարձրաձայն ինչ որ բան քննարկում, ոչ բոլորի նյարդերն են դիմանում... Կարտոֆիլ ուտում են բոլորը, ամեն օր, բայց ուրիշ ոչինչ։ Արևածաղկի ձեթ չկա, ձու չի վաճառվում, բերքը հիմնականում կարկուտը տարել է։ Հավ էլ չկա։ Փողոցներում ավելի շատ հեծանվորդներ են, քան մեքենաներ։ Հասարակական տրանսպորտը (երթուղային տաքսիները) նույնպես կրճատվել են, և բնականաբար եղածը երթևեկում են ամբողջությամբ լցված, բայց ինչը Ստեփանակերտում միշտ հաճելի է եղել դա այն է, որ տարեցներին միշտ զիջում են։

Վերջերս մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին նախագահականի մոտ և հարց էին բարձրացնում. ինչպե՞ս ապրել։ Տիգրան Պետրոսյանը դուրս եկավ ժողովրդի մոտ, շատերը հավատացին նրան, երբ նա խնդրեց մի քիչ էլ սպասել, ասում էր, որ հարցը ինտենսիվ քննարկվում է ամենավերևում՝ Կրեմլում։ Մարիա Զախարովան էլ հաստատել է, որ տեղյակ է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին և ծայրահեղ մտահոգություն է հայտնել։

Եթե ​​Կրեմլում ու Ադրբեջանում հույս ունեն, որ սովն ու դժվարությունները մեզ կստիպեն համաձայնվել միանալ Ադրբեջանին՝ սխալվում են։ Դատելով ամերիկացի դեսպանի  վերջերս տված հարցազրույցից Սպիտակ տունը ևս սխալվում է: Հասկանալի է, որ ուժի յուրաքանչյուր վեկտոր ունի իր շահերը տարածաշրջանում, բայց մենք մեր զավակներին չենք դատապարտի ապագա ցեղասպանության հանուն նրանց շահերի։

Մեր կառավարության ելույթներում զգացվում է շփոթություն, այդ մարդիկ քաղաքականությունից քիչ են հասկանում, ավելի շատ սովոր են բյուջեից ու սփյուռքի օգնությունից պատառներ պոկել, բայց անգամ նրանք են հասկանում, որ Ադրբեջանի մաս դառնալու համաձայնությունը մեր ողջ ժողովրդի համար հաստատ մահ է։ Պատմությունը բացահայտում է ստերը...

Մեզ համար ամենալավ տարբերակն Արցախը կովկասյան Շվեյցարիա դարձնելն է, մանավանդ որ բոլորը գիտեն, որ մեր հարևաններից ոչ մեկի վրա չենք հարձակվելու, քանի դեռ մեզ ձեռք չեն տվել...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular