ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր երեխեքին «պա լյուբոմու» տալու եք». Անհայտ կորածների ծնողները մտան նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակեցին Նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքով դիմում են թողել:

Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:

Ծնողներից Կարինե Մանավազյանն ասաց. «Մեզ կառավարությունում ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեցին, արհամարհանքից ու վիրավորանքից բացի ոչ մի բան չտեսանք: Դիմումը երեսի զոռով գրեցինք, հիմա էլ սպասենք, տեսնենք, թե դիմումին երբ կպատասխանեն: Անձամբ ես եմ գրել, խնդրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի: Ուղղակի խոսենք, հարցեր ու պատասխաններ լինեն: Նույն պահանջով էլ եկել ենք այստեղ: Ուզում ենք՝ մեզ լսեն: Ուզում ենք ասել՝ մեր երեխեքին «պա լյուբոմու» տալու եք, մեկ է այդ հարցը լուծում է ստանալու, չենք թողնելու հանգիստ ապրեն»:

Նա հավելեց, որ ԱԱԾ փոխտնօրենն է նախորդ շաբաթ իրենց ընդունել եւ լուրջ դեմքով ասել, որ աշխատում են այդ ուղղությամբ. «Բա ո՞ւր է ձեր աշխատածի արդյունքը: Ոչ մի բան չեն արել ու չեն անում: Կարելի՞ է ծնողի վշտի հանդեպ նման արհամարհանք դրսեւորել: Թքած ունեն, ու չեն ասում, որ էսքան երեխեքը իրենց համար են գնացել ու իրենց պատճառով են կորել»:

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ են գրել  վարչապետին և նախագահին, սակայն արձագանք չկա և իրենց էլ երբեք նախագահը չի ընդունել:

Ակցիայի մասնակիցներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ տևական ժամանակ  գտնվում է Փաշինյանը:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Նրանք նստացույց են հայտարարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular