ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են Հայաստանում ֆերմերներին խրախուսում մշակել խոպան հողերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում ամփոփվում են ֆերմերներին աջակցության ծրագրի միջանկյալ արդյունքները։ Նրանց վճարվում է միանվագ նպաստ հացահատիկային մշակաբույսերի տարածքն ավելացնելու համար։ Նման կերպ պետությունը խրախուսում է ֆերմերներին մշակել խոպան հողերը: Հանրապետությունում մոտ 170 հազար հեկտար չմշակվող հող կա, հայտնել է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը։

Արագածոտն գյուղում աշնանացան ցորեն են հավաքում: Պետական ​​ծրագրին այստեղ տասնյակ գյուղացիներ են մասնակցում։ Նրանցից յուրաքանչյուրը մի քանի հեկտար հող է վարձակալել։

Եթե ​​գյուղացին ցանքի համար վերցնում է ցորենի հասարակ տեսակներ, ապա մեկ հեկտարի համար վճարվում է 70 հազար դրամ կամ 16 հազար ռուբլի։ Հենրիխ Հովհաննիսյանի տեսակները էլիտար են և ունեն վկայական։ Մեկ հեկտարի համար նա ստացել է 120 հազար դրամ (28 հազար ռուբլի):

«Սերմերը գերազանց որակի էին, ախտահանված, մնում էր միայն հողի մեջ գցել։ Մեր մոտ կավահող է, պարարտանյութեր են պետք, գարնանը պետք է առնվազն երեք անգամ ջրել, թե չէ լավ բերք չի լինի, կլիման չոր է։ Այս տարի գարունն անձրևոտ ստացվեց, հեկտարից հաստատ չորս տոննա կստանամ»,- հույս է հայտնել ֆերմեր Հենրիխ Հովհաննիսյանը։

Հարևան Նոր Եդեսիա գյուղում ծրագրի մասնակիցների թիվը ռեկորդային է՝ մոտ 70։ Դրա շնորհիվ վարելահողերի մակերեսն աճել է 150 հեկտարով։ Աճեցնում են ցորեն, գարի։ «Գյուղում հիմնականում զբաղվում էին խաղողագործությամբ։ Բնակչության միայն կեսն է հացահատիկային մշակաբույսեր աճեցնում։ Բայց այս տարի վարելահողերի քանակն ավելացել է 20 տոկոսով։ Մոնիտորինգի խմբերը գալիս են, ստուգում: Եթե ​​սերմերը ցանվել են՝ միջոցները փոխանցվում են գյուղացուն»,- ասել է գյուղապետ Վարդ Կեցյանը։ Տրվող գումարը ծածկում է գյուղացու ջրելու, պարարտացնելու և բերքահավաքի ծախսերը, իսկ վաճառքից ստացված ողջ եկամուտը մնում է գյուղացուն, և արդեն հաջորդ տարի տնտեսությունը կարող է հասնել ինքնաբավության։

Հայաստանն իրեն ապահովում է ցորենի մեկ երրորդով, մնացածը ներկրվում է։ Կառավարության ծրագիրը մեծապես ուղղված է երկրի պարենային անվտանգության ապահովմանը։ Ներկայումս շուկայում ցորենի կիլոգրամն արժե մոտ 90 դրամ (18 ռուբլի)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular