ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոդեստ Կոլերովը զգուշացրել է, որ ռուս խաղաղապահների ելքը Ղարաբաղից կբերի աղետի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ ռուս խաղաղապահների և, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար հիմնական վտանգը հիմա գալիս է Ադրբեջանից և Հայաստանից, ասել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը։ «Այն խաղաղության հաստատման տեմպը, որ վերցրել է Փաշինյանը, ավելորդ է դարձնում ցանկացած այլ խաղաղապահների, այսինքն ռուս խաղաղապահների ներկայությունը, բացի իրենից՝ Փաշինյանի ներկայությունից»,-  ասել է նա։

Նրա կարծիքով, ռուս խաղաղապահների հեռանալն աղետ կլիներ։ Ավելին, նման արդյունքի հավանականությունը շատ մեծ է:

«Միգուցե որոշակի անցումային շրջան ստեղծվի, բայց դա կնշանակի Ղարաբաղի հայ բնակչության անհապաղ տարհանում։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանա իրականացնել մատակարարումներ մեր խաղաղապահներին, նրանք պատանդ են։ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու բանաձևը, որն առաջ է քաշել Փաշինյանը, արդեն հնչել է, նոր բան չի լինի», - վստահ է Կոլերովը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն ուղղակիորեն թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում ընթացիկ ռազմական գործողության մեջ, և Ալիևը հնարավորությունը չի կորցնի հերթական անգամ նվաստացնել Ռուսաստանին։

Նշենք, որ դեռ 2023 թվականի ապրիլին, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Կոլերովը REX-ին ասել էր, որ Փաշինյանը Հայաստանի համար փակել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էջը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular