ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն պատրաստում է իր ընտրական ցուցակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը սահմանվել է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը։  Կուսակցությունները կարող են իրենց ցուցակներն առաջադրել օգոստոսի 3-ից 13-ը, իսկ 13-ից 18-ը տեղի է ունենալու նրանց գրանցումը։

Այս օրերին հնարավոր բոլոր մասնակիցները փորձում են ճշտել իրենց հնարավորությունները, ինչպես նաև ցուցակ կազմելու շանսերը։ Բանն այն է, որ մի շարք կուսակցություններ, որոնք հայտարարել են, թե մասնակցելու են, կարող են խնդիրներ ունենալ։ Օրենքը պահանջում է՝ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին լինի և մի շարք կուսակցություններ կարող են խնդիրների բախվել այդ առումով։

Երեկ նաև մամուլում տեղեկություն հայտնվեց, թե «Քաղաքացիական պայմանագրում» արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակ կազմելու գործընթացը և առայժմ կարողացել են որոշում կայացնել առաջին հնգյակի մասով։ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանը, որը Երևանի ավագանու ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը։ Երրորդ համարը գործող ավագանու ամենասկանդալային կերպարներից մեկն է՝ Նուարդ Վարդանյանը, չորրորդը՝ քաղաքապետի ներկայիս պաշտանակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է, հնգերորդը՝ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն։ Ընդ որում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք իրենց ցուցակում տարբեր մարդկանց անունը գրելու համար խնդրելու, համոզելու են, Քաղպայմանագիրն այդ առումով որևէ խնդիր չունի։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թաղապետարանների և ուսումնական հաստատությունների բազմաթիվ ղեկավարների առաջարկվել է իրենց անունը գրել ավագանու ցուցակում, ընդ որում նախապես զգուշացրել են, որ բոլորից ստորագրություն են վերցնելու, հարկ եղած դեպքում և ավագանի անցնելու դեպքում նրանց մանդատները վայր դնելու և այլ թեկնածուներին փոխանցելու հարցում։

Արևիկ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular