ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթունավտանգ իրավիճակ է. Կոմերսանտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթունավտանգ իրավիճակ է։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարման պայմաններում Մոսկվան և Բաքուն սկսում են կոշտացնել փոխադարձ հռետորաբանությունը։

Նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ, իսկ Բաքվում Ռուսաստանի դեսպանին փոխադարձ՝ Ադրբեջանի ԱԳՆ, ընդ որում երկու դեպքում էլ կողմերը շարունակել են պնդել իրենց հայտարարությունները։

Հուլիսի 15-ին Ռուսաստանը բավականին կոշտ հայտարարություն էր արել Հայաստանի իշխանություններին՝ մեղադրելուց զատ նաև պահանջել բացել Լաչինի միջանցքը և կատարել եռակողմ պայմանավորվածությունները։ Ադրբեջանից արձագանքել էին չափազանց կոշտ և լկտի տոնով՝ նշելով, թե հայտարարությունը չի բխում երկու երկրների միջև 2021 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային համաձայնագրից։

Ըստ «Կոմերսանտի»՝ երկու երկրների միջև դիավանագիտական այս բանավեճը գուցե և ճգնաժամի նշույլներ չստանար, եթե հուլիսի 16-ին աղմկալի հայտարարությունով հանդես չգար Ադրբեջանի խորհրդարանի՝ ֆորմալ առումով ընդդիմադիր, իրականում իշախնությունների հետ սերտ կապեր ունեցող պատգամավոր Գուդրատ Գասան Գուլիևը։ Նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ Ռուսաստանն անվանելով անվստահելի և արնախում երկիր՝ պահանջելով դուրս բերել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին և պնդելով, թե ռուսական կողմը չի ցանկանում, որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղությունը հաստատվի։

Այս հայտարարությունները հարուցել են Մոսկվայի զարմանքն ու, միևնույն ժամանակ վրդովմունքը և ընդհուպ մինչև Ռուսաստանի դաշնային խորհրդից կոշտ արձագանքներ են հնչել։ Ադրբեջանն, ըստ էության, փորձելով օգտվել Ռուսաստանի թուլացումից, ձգտում է հանել նրան տարածաշրջանից՝ դրա համար կանգ չառնելով ոչնչի առջև։

Արա Մելիքսեթյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular