ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն աննախադեպ ակտիվացրել է իր ջանքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանն աննախադեպ ակտիվացրել է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարության բավական խիստ և Հայաստանի իշխանություններին թիրախավորող հայտարարությունից հետո էլ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱԳՆ է կանչել Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական կողմը պահանջել է ամբողջական և անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, դրա երկայնքով երկու ուղղություններով վերականգնել տրանսպորտային կապերը։ Ռուսական կողմը նաև հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում, քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը նշված փաստաթղթի ստորագրման մակարդակով։

Ըստ էության, Ռուսաստանը պարտադրում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խաղաղության պայմանագիր ստորագրել հենց Ռուսաստանում, այլ ոչ Եվրոպայում։ Ռուսական կողմի այս ջանքերի և Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ամենատարակուսելին, իհարկե՝ Հայաստանի իշխանությունների վարքն է։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն երեկ ամբողջ օրը զբաղված է եղել Արարատի մարզ այցելելով՝ խաղողի մթերման և շինարարության աշխատանքներն ուսումնասիրելով։ Փաստացի այդ կերպ, թե՛ ռուսներին, թե՛ ողջ միջազգային հանրությանն ու Հայաստանի և Արցախի բնակիչներին պարզ ասելով, թե իրեն բացարձակապես չի հուզում Արցախի ճակատագիրը, այլ՝ ճանապարհների վիճակը և խաղողի մթերման հարցերը։

Վարդան Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular