ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական կառավարումը ձախողելով՝ ակտիվիզմ խաղալը լուրջ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է սկսել Ստեփանակերտում՝ միանալով Վերածննդի հրապարակում մեկնարկած ակցիային։ Իր տեսաուղերձում Հարությունյանը հայտարարել է, թե՝ «Սա լրցուցիչ ճիգ է միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների։ Արցախի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կոշտ գործողությունների մասին է խոսքը։ Հասկանալով, իհարկե, որ Արցախում իրավիճակն օրհասական է և ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում, այդուհանդերձ Արցախի նախագահի այս քայլն ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանկամտություն։

Ընդսմին, ձախողելով պետության կառավարումը, Հարությունյանը պետք է ոչ թե գնար անհեթեթ մի քայլի, որը բացարձակ որևէ արձագանք չի գտնելու, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային հանրության՝ առավել ևս Հայստանի և Արցախի թշնամի Ադրբեջանի մոտ, այլ պարտավոր էր բոլոր հնարավոր միջոցներով դիմելու միջազգային հանրությանը՝ կոչ անելու առավել ակտիվացնել արցախահայությանը փրկելու իրենց ջանքերը, եթե այդպիսիք կան: Ավելին, նա կարող էր դիմել նաև Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Եվրամիությանը՝ կոչ անելով Արցախին հումանիտար օգնություն հասցնել օդային տարածքով։

Դժվար թե Ադրբեջանը համարձակվեր որևէ հումանիտար բեռ տեղափոխող միջազգային օդանավի հարվածելու, փոխարենը՝ Հարությունյանն անում է մի քայլ, որը կարող է առաջին հայացքից պոպուլյար թվալ, սակայն կենացային տրամաբանությունից բացարձակապես դուրս չէ, ընդհակառակը սա ցուցադրում է Արցախի իշխանությունների հուսահատությունը և ավելի շատ լկտիանալու հնարավորություն է տալիս Ադրբեջանին։

Որ Արցախում իրավիճակն օրհասական է, պնդում են բոլորը, այլևս լրջագույն հարցականի տակ է դրվել Արցախում հայ ազգաբնակչության գոյությունը, հետագա կյանքը, անվտանգությունը, իսկ սննդամթերքի պաշարները հանրապետությունում վաղուց սպառվել են։ Միայն առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ հաջողվում է հասցնել կիսաքաղց բնակչությանը, և այս պայմաններում թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի իշխանություններն ունեն խուսանավելու, միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ Արցախի խնդրի վրա սևեռելու հնարավորություն, ինչից սակայն այդպես էլ զերծ են մնում։

Գայանե Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular