ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վելայաթին կոչ է արել Ռուսաստանին սխալներ չանել Անդրկովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին տեղեկություն են հրապարակել հայկական լրատվամիջոցները։ Բացի այդ, Գրիգորյանն ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այդ մասին հայտնել է ԱԽ մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ։ Ավելին, Գրիգորյանի այդ այցն իրականացվել է բառացիորեն հուլիսի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրեին։ Նախկինում նման հանդիպում նախատեսված էր հուլիսի 21-ին։

Ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի և ԱՄՆ-ի նման շտապողականությունը, որտեղ վերջերս տեղի ունեցավ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը։ Վարկածներից մեկի համաձայն Ալիևն ու Փաշինյանը ձգտում են համախմբել «առաջընթացն ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում», ինչը նշանակում է Բաքվի և Երևանի հարաբերությունների խնդիրը տանել արևմտյան միասնական բանակցային հարթակ։ Բրյուսելը դառնում է Վաշինգտոնի շարունակությունը: Իսկ թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ է «առաջընթաց» գրանցվել ԱՄՆ-ում կայացած բանակցություններում, չի հաղորդվում։

Մեկ այլ վարկած, որն ակտիվորեն քարոզում են որոշ հայ փորձագետներ, Բաքվի և Երևանի շտապողականությունը բացատրվում է նրանով, որ նրանք պետք է օգտվեն Ռուսաստանի ուկրաինական ճգնաժամին «կապված լինելու» բացառիկ հնարավորությունից, դեն նետեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի աշխարհաքաղաքական բալաստը, զրոյացնեն այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության քաղաքական և հումանիտար նշանակությունը։ Որովհետև և՛ Արևմուտքում, և՛ որոշները Հայաստանում հայ-ռուսական համագործակցության մեջ որոշիչ են համարում ղարաբաղյան գործոնը։ Ավելին, Փաշինյանն ինքը և իր շրջապատը հասկանում են, որ իրադարձությունների նման ընթացքով, Արևմուտքի քողի տակ, կարող են պահպանել քաղաքական իշխանությունն երկրում։ Հակառակ դեպքում «ղարաբաղյան վառոդի տակառը» այսպես թե այնպես, վաղ թե ուշ, կարող է պայթել, եթե, իհարկե, այն Ադրբեջանի իշխանության տակ չլինի։

Բայց այստեղ խնդիրը միայն Ռուսաստանում չէ։ Ադրբեջանի և Հայաստանի համար մի տեսակ անակնկալ է Իրանի աճող աշխարհաքաղաքական դերը և Ռուսաստանի հետ սերտ դաշինքի ձևավորումը։ Պատահական չէ, որ միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի արտգործնախարարության նախկին ղեկավար Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ի համար գրված բացառիկ հոդվածում ասել է, որ «չնչին անփութությունը Կովկասը կվերածի Իրանի և Ռուսաստանի շահերի վրա կողմնակալ կողմերի հարձակման վայր»: Միաժամանակ նա կարևոր փոփոխություններ է ֆիքսել տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով, «Անկարան, որը ներկայացվում էր որպես Մոսկվային մոտ, սկսել է շեղվել դեպի Արեւմուտք»։ Դրանից հետո Թեհրանը սկսել է նույն դիրքորոշումը տեսնել Բաքվի քաղաքականության մեջ։

«Քանի որ դիրքորոշումները փոխվում են, անցյալ ամիս բարձրացվեց նաև Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի Հանրապետության հետ Թուրքիայի կապի հարցը,- գրել է Վելայաթին,- դրա հետևում առաջին հերթին Հայաստանն երկու մասի բաժանելու, երկրորդն Իրանը Հայաստանից կտրելու մտադրությունն է։ Երրորդ հերթին դա կսահմանափակի Իրանի շփումն արտաքին աշխարհի հետ, և երկիրը  15-ի փոխարեն կդառնա 14 երկրի հարևան, կխզվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ հաղորդակցությունը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։ Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի: Եվ ամենից շատ վտանգ կառաջացնի օտար երկրների ներկայությունը տարածաշրջանում։ Առևտրի և համագործակցության զարգացման փոխարեն Նախիջևան ճանապարհի բացումը կարող է հանգեցնել նրան, որ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ դերակատարություն կունենան այս հակամարտությունում, ինչը ճանապարհ է հարթում հյուսիսային Իրանի և Ռուսաստանի հարավային բոլոր շրջաններում ավելի լուրջ և ակտիվ ներկայության համար», - գրել է նա:

Եվ ևս մեկ զգուշացում Վելայաթիից. «Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և իմանան, որ ամերիկացիներն ու նրանց գործակալները, ովքեր չեն կարողացել որևէ էական բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն այն գործողությունները, որոնք լարվածություն են ստեղծում Հարավային Կովկասի շատ զգայուն տարածաշրջանում և խաթարում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»։

Առայժմ «չոր նստվածքում» տեսնում ենք հետևյալը: Ռուս հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով «Ռուսաստանը կորցնում է իր քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի այդ ուղղությամբ ակտիվացման ֆոնին»։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին բոլոր նշաններով, Արևմուտքի միջնորդությամբ ադրբեջանա-հայկական երկխոսությունն՝ երկխոսություն չէ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար, այլ ենթադրում է տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի ձևավորում առանց Ռուսաստանի մասնակցության։ Ճիշտ է, Արևմուտքն ոչ պատրաստ է, ոչ էլ ի վիճակի է փոխարինել Ռուսաստանին այն ծավալներով ու ձևաչափերով, որոնցով նա ներկա է տարածաշրջանում։ Բայց Արևմուտքն ի վիճակի է ապակայունացնել Անդրկովկասն օգտագործելով Ադրբեջանին և անուղղակիորեն Հայաստանին Իրանի դեմ պատերազմում: Այս քաղաքականության շրջանակներում նման «խաղի» համար անհրաժեշտ է «փակել» Ղարաբաղի հարցը, հողին հավասարեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղության պայմանագիրը և այն փոխարինել որևէ այլ փաստաթղթով։

«ԱՄՆ-ը կարծում է, որ եթե Ղարաբաղը դուրս բերվի այս շղթայից, ապա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նվազագույնի կհասցվի, և հնարավորություն կստեղծվի փոխել անվտանգության ճարտարապետությունը տարածաշրջանում», - գրել է հայ փորձագետներից մեկը։ Դա էլ ներկայումս, ըստ ամենայնի, Ալիևն ու Փաշինյանն անում են Արևմուտքի միջնորդությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular