ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն անվանեց իրական դավաճանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի ԱԳՆ-ը բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ արած հայտարարությամբ նշել է, թե՝ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դրությունը»։ Այլ մանրամասներ չհայտնելով՝ ՌԴ արտգործնախարարությունը նշում է, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա։ «Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- ընդգծում է ռուսական կողմը։

Ըստ էության, պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Հայաստանի գործող վարչախմբի հակառուսական քաղաքականությունը բացարձակապես վտանգավոր է դառձել հենց Արցախի բնակչության համար, ավելին հենց փաշինյանական վարչախումբն է փորձում պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա՝ պարբերաբար նշելով, թե եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանն է պարտավոր ապահովել Արցախի և արցախցիների անվտանգությունը, մինչդեռ Մոսկվայից հնչած այս տեսակետը վկայում է , որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Մոսկվայի ձեռքերը կապելու և Ադրբեջանին բանակցային գործընթացում, լիակատար շարժվելու հնարավորություն ընձեռնելու առումով։

Արդյոք ուշ չէ՞ Մոսկվայի այս արձանագրումը, թերևս ժամանակի հետ եթե արվեր այս արձանագրումն, ապա հնարավոր կլիներ զգալի կանխել բազմաթիվ բացասական զարգացումներ։ Ադուհանդերձ այսօր էլ ուշ չէ, եթե հայ հանրությունը պարզ հասկանա, թե ով է իրականում հակառուսական տրամադրություններ գեներացնում և ինչի համար։

Արցախում համաժողովրդական շարժման ներկայացուցիչներն այս օրերին վրաններ են տեղադրել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի առջև և ռուսներից են պահանջում իրականացնել իրենց պարտականությունները, մինչդեռ Մոսկվան իր այս հայտարարությամբ բավարար պատասխանատվությունը լիովին դնում է հենց Հայաստանի գործող վարչախմբի վրա՝ փաստելով, որ իրենց հնարավորությունները զգալիորեն նվազել են Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով։

Լուսինե Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular