ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն՝ ադրբեջանական նարատիվների առաջամարտիկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի նախագահների հանդիպման մանրամասներին առանձնապես անդրադառնալու կարիք չկա, ամեն ինչ ասվում է այդ հանդիպման պաշտոնական կարճ տեսանյութը, որտեղ Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը ժպտում են, իսկ Նիկոլ Փաշինյանի դեմքից միայն տխրություն է թափվում։ Ինչպես և սպասելի էր եռակողմ այդ հանդիպումն անցել է ադրբեջանական պահանջների ծիրում և նույնիսկ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններն ամբողջովին ներծծված էին ադրբեջանական նարատիվներով։

Միշելը մամուլի կարճ ասուլիսում կարևոր է համարել Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտել, թե Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում «Կարմիր խաչի» ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել էր, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։

«Ես շեշտել եմ, որ անհարժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում, կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն», - ասել է Միշելը։

Աղդամով որևէ բեռնափոխադրում իրականացնելու հնարավորությունն Արցախից արդեն իսկ մերժել են, հստակ է, որ նման «հումանիտար օգնության» դեպքում Արցախն ամբողջությամբ կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ և լիակատար կախվածության մեջ կընկնի, ինչը թերևս հենց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մտահաղացումն է։

Արցախում այս օրերին իրավիճակն արդեն օրհասական է դարձել և հանրահավաքների շարք է սկսվել։ Արցախի նախագահն էլ նամակ է գրել եվրոպական կառույցներին և Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով իրավիճակը։

Ըստ էության, Հավաքական Արևմուտքն առաջ է մղում Ադրբեջանի շահերը հանուն նավթի և գազի մատակարարների և բացառապես շարժվում ադրբեջանական նարատիվներով, իսկ Հայաստանի գործող վարչախումբն էլ ամեն կերպ օգնում է նրանց իրականացնել այս հակահայկական քաղաքականությունը։

Անի Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular