ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. եզակի հայտնագործություն լեհ հնագետների կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ 2022 թվականի աշնանը արևմտյան Հայաստանի Մեծամոր քաղաքի հնագիտական ​​վայրում աշխատող լեհ և հայ հնագետները արտառոց բացահայտում են արել։ Հայտնաբերված 3000 տարվա վաղեմության կառույցի  ավերակները հղի են գաղտնիքներով։ Նախ, գիտնականները չգիտեին, թե ինչ գործառույթ է կատարել այդ կառույցը, բայց ավելի տարակուսելի էր այն արտասովոր փոշին, որը բառացիորեն ամենուր էր:

«Առաջին հայացքից այն մոխրի տեսք ուներ,- Live Science-ին ասել է Վարշավայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, որը ղեկավարել է պեղումները,- բայց մենք պարզեցինք, որ դա օրգանական նյութ է և հավաքեցինք մոտ չորսից հինգ պարկ փոշի:

Սկզբում թիմը ենթադրել է, որ դա պարզապես մոխիր է: Շենքի ծղոտե տանիքի և փայտյա գերանների ածխացած մնացորդները վկայում էին այն մասին, որ շինությունը այրվել է։

Հավաքված նյութերը մի շարք փորձարկումների ու քիմիական անալիզների ենթարկվեցին, և արդյունքները զարմացրին գիտնականներին։ Պարզվեց, որ փոշին ոչ թե մոխիր է, այլ ... ցորենի ալյուր, իսկ շենքը նախկինում հացի փուռ է եղել։

Հետազոտողները ենթադրում են, որ այդ հացատունը գործել է մ.թ.ա. 11-9-րդ վաղ երկաթի դարում:

«Սա Մեծամորի այս տիպի հայտնի ամենահին կառույցներից մեկն է,- խոստովանել է Քշիշտոֆ Յակուբյակը, - քանի որ հրդեհի ժամանակ շենքի տանիքը փլուզվել է, այն ծածկել է ամեն ինչ, և, բարեբախտաբար, ալյուրը անվնաս է մնացել։ Զարմանալի է, բայց նորմալ պայմաններում ամեն ինչ պետք է այրվեր ու անհետանար»։

Հնագետի խոսքով, շենքը սկզբում ունեցել է ներկայացուցչական գործառույթ, հետագայում փոխվել է դրա դեկորն ու նպատակային նշանակությունը։ Հավանաբար այն վերակառուցվել է տնտեսական նպատակներով ու մի քանի վառարաններ են ավելացվել, որոնցում ալյուրից հաց է թխվել։ Ամենայն հավանականությամբ դա եղել է ցորենի ալյուր, որից հաց են թխել։

«Ելնելով հայտնաբերված նյութի քանակից կարող ենք եզրակացնել, որ եղել է մեծ արտադրություն»,- ավելացնում է նա։

Գիտնականը, սակայն, նշել է, որ Անդրկովկասում եղել է ալյուրով գուշակությունների պրակտիկա, ինչը կարող է փոխել շենքի գործառույթի մեկնաբանությունը։

Դա պահանջում է հետագա հետազոտություններ և վերլուծություններ, մենք դեռ չենք ուսումնասիրել ամբողջ կառույցը, երևի պատասխանները կլինեն հետագա հետազոտություններից հետո, հավելել է հնագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular