ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտալի Բալասանյանին մեկուսացրել են արցախյան զարգացումներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանին երեկ մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց, սրտի հետ կապված խնդիրների համար։ Բալասանյանին նախօրեին էին ձերբակալել։

Արցախում համաժողովրդական շարժում սկսելու հայտարարություններից ժամեր անց հայտնի դարձավ, որ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի որդուն և ազգականին ձերբակալել են, ընդ որում, եթե որդու դեպքում նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է 74,5 միլիոն դրամ վարկային միջոցներն ոչ նպատակային ծախսելու համար, ապա Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործը հարուցվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով։

Ըստ իշխանությունների՝ իբր տան խուզարկության ժամանակ, Վիտալի Բալասանյանը հարձակվել է ԱԱԾ աշխատակիցների վրա, քաշքշել, հարվածներ հասցրել։ Սովորական, ստանդարտ «գործսարքոցի» է և հենց խուզարկությունն ու դիմակավորված շոուն էլ առիթ են դարձել տանից ոչ միայն Վիտալի Բալասանյանի որդուն ձերբակալելու, այլ նաև հենց նրան։

Հարցաքննությունից հետո էլ Վիտալի Բալասանյանի որդուն ու ազգականին ազատ են արձակել, իսկ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին կալանավորել են, ինչը վկայում է, որ այս գործողությունն իրականում ուղղված է եղել հենց գեներալի դեմ։

Հատկապես Արցախում ներքաղաքական իրավիճակի սրման պայմաններում Փաշինյանը մտավախություն ուներ, որ Բալասանյանը կարող է իր հեղինակությամբ ճնշել Արայիկ Հարությունյանին և Փաշինյանի այլ կամակատարների և ընթացող գործընթացները տանել այլ՝ ոչ իրենց ձեռնտու հունով։ Իզուր չէ, որ երեկ սկսված համաժողովրդավարական շարժման ժամանակ հանրահավաքում հայտարարեցին, թե այս շարժումն ապաքաղաքական է։ Ամենաքաղաքական շարժումն ապաքաղաքական հայտարարելով՝ պարզապես ծաղրում էին Արցախի բնակիչներին և փորձում բրյուսելյան հանդիպումից առաջ ընդամենը պայքարի իմիտացիա ստեղծել։

Կարապետ Բաբլոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular