ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում փորձում են սրել ներքաղաքական իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախը գտնվում էր լիակատար և տոտալ շրջափակման մեջ, իսկ Ադրբեջանն էլ օրեցօր ուժգնացնում է հրադադարի խախտումներն Արցախի ուղղությամբ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է սրել ներքաղաքական իրավիճակը՝ հերթական անգամ իրեն ցանկալի քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Երեկ Արցախում բավական բազմամարդ երթ է տեղի ունեցել, երթի մասնակիցներն Արցախում ոչ անհայտ «Հեղափոխական» կուսակցության նախագահ Օսիպյանի գլխավորությամբ շարժվել են դեպի կառավարություն, հանդիպում պահանջել պետքարտուղար Գուրգեն Ներսիսյանի հետ և պահանջել պարտադրել ռուս խաղաղապահներին ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը դեպի Արցախ, ինչպես նաև բեռների տեղափոխումը։ Ներսիսյանը միայն խնդրել է մեկ-երկու օր համբերել, որպեսզի կարողանա բանակցել համապատասխան կողմերի հետ։

Իհարկե՝ որևէ կերպ Ադրբեջանը չի բացելու Լաչինի միջանցքն Արցախի բնակիչների համար, ինչը նշանակում է, որ անդամները մեկ-երկու օրից Արցախում կոնկրետ կփորձեն սրել իրավիճակն, այն ուժերը, որոնք սերտ առնչություն ունեն Հայաստանի գործող վարչախմբի հետ։

Երեկ մեկ այլ տեղեկություն էլ տարածել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, ով ևս համարվում է Փաշինյանի դրածոն։ Նա նշել է, թե ապրիլյան պատերազմին օգնություն ուղարկած ծխախոտները Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանել։ «Տեղյակ եմ ամբողջ այս շղթային, սկսած ուղարկողից, ավարտած իրացնողից, տեղյակ են նաև համապատասխան մարմինները, տեսնենք վերջը ինչ են անում»,- ֆեյսբուքում գրել է Պետրոսյանը։

Ըստ էության առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող Արցախում նման հայտարարությունները, որոնք դեռ չեն հաստատավել իրավապահների կողմից, կարող են խուճապ և բացասական տրամադրություններ առաջացնել, ուստի և, եթե Արայիկ Հարությունյանի նշանակած անձը ցանկանում էր խնդրին լուծում տալ խուճապ տարածելու փոխարեն, կարող էր դիմել իրավապահներին։

Ի դեպ իրավապահների մասին. Արցախում վերջին օրերին տեղեկություններ են տարածվում ներքին գործերի նախարարի հրահանգով մի լրագրողի ծեծի ենթարկելու մասին։ Ճիշտ է դա, թե սխալ, առայժմ չենք կարող հաստատել, սակայն փաստն այն է, որ Արցախում համախմբման և միասնականության ջանքերի փոխարեն ավելի շուտ փորձում են պառակտում մտցնել։

Նելլի Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular