ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է քննարկում ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հանդիպել է ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաաֆֆի հետ։ Ըստ ԱԽՔ մամուլի ծառայության՝ կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները։

Գրիգորյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում է հուլիսի 4-ից։ Նա արդեն հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդերի և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։

Ընդամենը 9 օրում անվտանգության խորհրդի գրասենյակը միայն 5 հանդիպումների մասին է տեղեկացրել, բնավ չնշելով, թե մնացած ողջ ժամանակն ինչով է զբաղված Արմեն Գրիգորյանը։ Մեր տեղեկություններով՝ նա ամենևին էլ զբաղված չէ մայրաքաղաք Վաշինգտոնի տեսարժան վայրերն ուսումնասիրելով, այլ այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ՝ փորձելով շոշափել նրանց տրամադրությունները Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր և իր անմիջական ղեկավար Փաշինյանի մտադրությունների հարցում։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանը նաև ակտիվորեն քննարկում է Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայաններ կառուցելու հարցը։ Փաշինյանի ստեղծած աշխատանքային խումբն առավել հակված է Ռուսաստանի տարբերակին, մոտ 800 մեգավատանոց նոր ռեակտոր կառուցելու վերաբերյալ, սակայն Փաշինյանն ու իր սորոսական ենթականերն ամեն ինչ անում են ռուսական կողմի առաջարկը խափանելու և փոխարենը Միացյալ Նահանգներից առնվազն երկու մոդուլային ռեակտորներ բերելու։ Դրանք երկուսը միասին կունենան նույնքան հզորություն՝ 800 մեգավատ։ Խնդիրն ամենևին էլ էներգետիկ չէ, այլ ավելի շուտ քաղաքական, և Միացյալ Նահանգներն ատոմակայան փոխանցելու հարցն օգտագործում է Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու և Հայաստանում Ռուսաստանի էներգետիկ հզորությունները խլելու նպատակով։

Մարիետա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular