ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ Արտաքին գործերի խորհրդական Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։ Նրա պաշտոնավարման ժամկետը սկսվում է հուլիսի 21-ից։

Դեկոտինին Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս է Էրբիլում (Իրաքյան Քրդստան): 2015-2016 թվականներին աշխատել է Վաշինգտոնի ինստիտուտում, որը մասնագիտացած է Մերձավոր Արևելքի երկրների ուսումնասիրությամբ։ 2012-2015 թվականներին եղել է Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկրորդ խորհրդականն, ուսումնասիրել է միջուկային ոլորտը և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը։ Մինչ այդ նա աշխատել է Փարիզում Ֆրանսիայի ԱԳՆ կենտրոնական գրասենյակում, որտեղ զբաղվել է ռազմաքաղաքական հարցերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողությունները Լիբիայում, Բալկաններում և Կովկասում։ 2010 թվականի երկրաշարժից հետո առաջին օգնության ծրագրի շրջանակներում նրան ուղարկել են Հայիթի։ Օլիվյե Դեկոտինին  Լիոնի École Normale Supérieure-ի շրջանավարտ է և ունեն մագիստրոսի կոչում հանրային կապերի ոլորտում Sciences Po Paris-ում, պատմության մագիստրոսի կոչում Փարիզի սոցիալական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցից և Սորբոնի համալսարանի պատմության բակալավրի կոչում:

Ավելի վաղ Հինգերորդ Հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը մոբիլիզացնելու է իր ուժերը հանուն հայկական հարցում արդարության և միջազգային իրավունքի հարգման։ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանի անկեղծ ջանքերին Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու համար՝ միաժամանակ պահպանելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն», - ասել է Քոլոնան։ Ֆրանսիան աշխարհի միակ երկիրն է, որի խորհրդարանը ճանաչել է Արցախի անկախությունը։ Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, ինքն «ավելի շատ է ճնշում գործադրել և կշարունակի գործադրել Ալիևի վրա, քան նույնիսկ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։ «Խնդիրը Փաշինյանն է։ Արցախի հարցում ես միակն եմ, ով ունի հստակ դիրքորոշում ու ուղերձ»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular