ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգաղափար պոպուլիզմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ տեղի է ունենում վերջին 5-ամյակում և փայլուն կերպով կիրառվում իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Հայաստանյան իրականության մեջ տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումներն իրար կողք համադրելուց հետո պարզ է դառնում, որ առկա է իշխանության ստվերն, ինքն իրականում գոյություն չունի:

Թերևս փիլիսոփայական ճշմարտություն է նաև այն, որ պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։ Որպես կանոն՝ ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի ռեակցիա.  անկեղծ մտահոգություն, քաղաքական շահարկում և դավադրության տեսություն: Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրսևորում:

Փաշինյանական դեմագոգիան չունի սահման, դրանում համոզվել ենք անթիվ անգամներ, նրա ցինիզմի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ նա այդ մանիպուլյատիվ ստերի չափաբաժինը կյանքի է կոչում մի առանձնահատուկ էնտուզիազմով ու բերկրանքով՝ այնպիսի տպավորություն է, որ նա դրանից հաճույք է ապրում։ Նիկոլի հիմնական նպատակն երկրում գոյություն ունեցող վակխանալիայի խորացումը և այդ քաոսում սեփական օրակարգը՝ պետականության հիմնովին ու խորքային կազմաքանդումը վերջնական փուլի հասցնելն է։ Հավատացեք, նա ոչինչ հենց այնպես չի ասում, ոչ մի հնչեցրած միտք պատահականություն չէ, պոպուլիզմի միջոցով Փաշինյանի հասարակությանը թմբիրի մեջ խորացնելու դոզան է, որը դեռևս աշխատում է։

Ինչպես հայտնի է՝ Թոմսոնի հայտնի բանաձևում ասվում է՝ «Եթե մարդիկ իրավիճակը սահմանում են՝ որպես իրական, և գործում են՝ ելնելով այդ իրավիճակից, ապա իրենց գործողությունների հետևանքներն իրական կլինեն՝ անկախ նրանից, թե որքան անիրական կարող է լինել իրավիճակից կախված որոշումը»։ Բայց սա նշանակում է, որ պոպուլիզմն ու ցինիզմը կարող է նաև առաջանալ՝ հիմնվելով զուտ երևակայական ներկայացուցչական բացերի վրա։

Ասվածի մասին ժամերով կարելի է խոսել և ավելի երկարաշունչ ու էլ ավելի բովանդակային հիմնավորումներ ներկայացնել, բայց մի բան փաստ է, երբ քաղաքական գործիչը բացահայտ հայտարարում է, թե ինքը չունի քաղաքական գաղափարախոսություն և չի դավանում որևէ «իզմի», իր համար դրանց հետևանքները լինելու են անդառնալի ու կործանարար, ինչպես, օրինակ, Իտալիայի և Հունաստանի առանց «իզմ» պոպուլիստ վարչապետների դեպքում էր։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular