ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ Ադրբեջանը չի անցել մեծ ռազմական գործողությունների, բանակցությունները այդքանով արդյունավետ են. Պապոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությամբ, բայց դեռ չի անցել մեծ ռազմական գործողությունների, բանակցությունները այդքանով արդյունավետ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր գեւորգ Պապոյանը:

«Բանակցություններում որոշ հարցեր համաձայնեցված են, որոշ հարցեր համաձայնեցված չեն: Ինչո՞ւ երեք ամիս առաջ կամ հիմա չի կնքվեում խաղաղության պայմանագիրը, որովհետեւ կան հարցեր, որոնք մեզ համար կարմիր գիծ են, եւ որոնց շուրջ համաձայնություն չկա: Օրինակ, դրանցից մեկն այն է, որ պետք է ֆիքսենք, որ Հայաստանի տարածքը 29 800 քռակուսի կմ է, անցնում է այս սարով, այս ձորով, այս գետով եւ այլն: Երկրորդը այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ կապված պետք է կոնկրետ հստակ միջազգային մեխանիզմներ լինեն, որոնք կապահովեն, որ այդ մարդիկ այդտեղ անվտանգ ու ապահով մշտական ապրեն: Հիմա դրա շուրջ չկա դեռ համաձայնություն: Բայց եթե դրա շուրջ կա խոսակցություն, դա ավելի լավ է, քան եթե լինի պատերազմ:

Եթե մենք հստակ գծեր քաշենք ու ասենք՝ սա է ու վերջ, նշանակում է, որ մենք մինչ այդ պետք է բանակին հրամաններ տված լինեինք, որ պատրաստ եղեք, որովհետեւ այդպիսի բան անելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ 10 րոպե հետո կարող է լինել հակառակ արձագանքը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են բանակցելու Ստեփանակերտն ու Բաքուն, եթե Հայաստանն արդեն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, նա պատասխանեց. «Նախ, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ադրբեջանի գործընկեր երկրները տարածքային հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Հետեւաբար, երբ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, նվազագույնը մեր 29 800 քառակուսի կմ-ի հարցն ենք ֆիքսում: Եթե դու չես ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ ինքն էլ քոնը չի ճանաչում: Հետեւաբար, պարզ է չէ՞, ինչ է տեղի ունենում՝ նոր պատերազմ, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ Արցախի հարցի համար մենք այս փուլում պետք է նվազագույնը այնպես անենք, որ այդտեղ մարդիկ ապրեն անվտանգ, ոչ Ադրբեջանի  պատկերացրած պայմաններով, որից  հետո մնացած հարցերը հետագա քննարկման են: Ընդ որում դրանք պետք է քննարկեն Բաքուն եւ Ստեփանակերտի իրար հետ, եւ այդ ժամանակ Ստեփանակերտի դիրքերը շատ ավելի ուժեղ կլինեն,  քան այն տրամաբանության մեջ, երբ Բաքուն ու Երեւանն են քննարկում հարցը: Միջազգային հանրության տեսակետից Երեւանն ու Բաքուն քննարկում են մի հարց,  որ այդ նույն միջազգային հանրությունը համարում է, որ դա Ադրբեջանի տարածք է: Այստեղ մեր դիրքերը էապես թուլանում են: Եթե հարցը դարձնում ես տարածքային հարց, այդտեղ դու դաշնակիցներ չունես:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է, որ պետք է Արցախում իշխանությունը հանձնվի, բանակը չլինի, այդ պայմաններում, ինչպե՞ս պետք է բանակցեն, Գեւորգ Պապոյանն ասաց. «Նախկին բանակցություններն էլ են այդ տրամաբանությամբ եղել, այլ հարց է, որ գնացել մի բան են բանակցել, եկել այստեղ ժողովրդի մեջ  այլ բան են խոսել: Կամ փորձագետներ են վարձել, որոնք ժողովրդին լրիվ այլ բան են ասել: Բայց ամբողջ խոսակցությունը հենց դրա շուրջ է եղել՝ որ տարածքը երբ տան, հանրաքվեն ոնց լինի, այդ հանրաքվեին ով մասնակցի, երբ մասնակցի եւ այլն: Չի եղել բանակցություննրում երբեք որեւէ տարբերակ, որ այդ 7 շրջանները չպետք է տրվեին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular