ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը չի թաքցնում իր ծրագիրն. Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգներն այլևս չի էլ թաքցնում, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունները հենց դրան էին միտված հայ հանրությանը շատ պարզ և հասկանալի բացատրելու, ընդ որում գործող վարչախումբը բնավ էլ դեմ չէ այս սցենարին, փոխարենն որոշակի քաղաքական և տնտեսական դիվիդենտներ է ցանկանում ստանալ Միացյալ Նահանգներից։

Այս օրերին ԱՄՆ-ում է գտնում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ով դարձել է ամերիկյան շահերի էմիսարը և անձամբ է համակարգում բոլոր այս դավաճանական գործողությունները։ Գրիգորյանը նախօրեին Վաշինգտոնում հանդիպել է Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնի փորձագետներին, նախկին դեսպանների և այլ անձանց հետ, քննարկել Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն, ապաշրջափակման Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ։

Գրիգորյանը նաև հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են ՀՀ ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները։

Թե ինչպիսի հեռանկարներ են, պաշտոնական Երևանը չի հայտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայկական կողմն ԱՄՆ-ից ցանկանում է առնվազն երկու մոդուլային ատոմակայան ստանալ և տեղադրել Հայաստանում, փոխարենը դեմ չէ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու ամերիկյան ծրագրերին։

Ավելին, ամերիկյան կողմը նույնիսկ պայման ունի մոդուլային ատոմակայանները Հայաստանում տեղադրելու դեպքում այն պաշտպանել ոչ թե Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների, այլ ամերիկյան ռազմական զորակազմի միջոցով։ Փաշինյանը մեծ ուրախությամբ պատրաստ է Հայաստանում ընդունել ամերիկյան փոքրաթիվ զորակազմ, ինչն այդ դեպքում հնարավորություն կտա նաև բարձրացնել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հանման հարցը։ 

Լիանա Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular