ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին. բաժին տանելիս նրա գրպանից ընկել էր գաղտնի փականով դանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել էր 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին է ընկել գաղտնի փականով դանակ: Ժամը 00.45-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 33-ամյա երիտասարդը դիմել է բուժօգնության: Նրանից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular