ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է կանգնած ԲԴԽ ապօրինությունների թիկունքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդում և դատական համակարգում բոլոր ապօրինի գործընթացներն որ իրականացնում են գործող վարչախումբն ընդդեմ անկախ դատավորների, արվում են ոչ թե Կարեն Անդրեասյանի անմիջական նախաձեռնությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի մի մերձավոր անձի անմիջական քավորությամբ, ում մինչ օրս հաջողվում է մնալ ստվերում և «հաջողությամբ» իրականացնել դատական անկախ համակարգը՝ քաղաքական իշխանության ոտքերի տակ գցելու հատուկ գործողությունը։

Իհարկե, բոլոր գործողություններն իրականացվում են ԲԴԽ գործող նախագահ Կարեն Անդրեասյանի անմիջական ջանքերով, հենց նա է ապահովում դրանց ընթացքը, թեև ոչ այնքան պրոֆեսիոնալիզմով և պարբերաբար հայտնվում է անհեթեթ իրավիճակներում։

Անդրեասյանն այս առումով ընդամենը բութ գործիք է, ով նաև անձնական խնդիրներ ունի դատական համակարգի հետ։ Դեռևս մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակներից նրա և դատավորների ջրերը մեկ առվով չէին հոսում և դատավորներն էլ փոխադարձ ատելությամբ էին պատասխանում Կարեն Անդրեասյանին։ Եվ այսօր նա ընդամենը վրեժ է լուծում անկախ դատավորներից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում դատարանների դեմ ողջ բոլոր գործողությունները համակարգում է մեկ մարդ, ոչ անհայտ Զարեհ Սարգսյանը։ Վերջինս Ազգային ժողովի պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հայրն է։ Չափազանց մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի ընտանիքի հետ և վարչախմբի բոլոր նուրբ, առանձնահատուկ մոտեցում պահանջող պատվերներն արվում են Զարեհ Սարգսյանի ձեռամբ։

Այս անձը հայտնի է նրանով, որ դեռևս Քոչարյանի օրոք կոռուպցիայի և խոշոր գումարների հափշտակության հոդվածով մի քանի ամիս անցկացրել էր ազատազրկման վայրերում, իսկ հեղափոխությունից հետո արդեն առաջին գծում է, թեև անձամբ պաշտոն չի վարում, սակայն հաջողացրել է որդիներին բավականին լուրջ պաշտոնների նշանակել, ինքն էլ այսօր դարձել է դատարանների կուռատորը, և ոչ միայն քաղաքական, այլ նաև կոռուպցիոն ֆինանսական բոլոր պատվերները տրվում են Զարեհ Սարգսյանի միջոցով։

Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ ինքն է հարաբերվում՝ նրանից ստանալով հնարավոր բոլոր պատվերներն, ի դեպ դա վերաբերում է նաև առանձին անհատների ապօրինի գույքի բռնագանձման դատաքննություններին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Զարեհ Սարգսյանն ինքն իրեն էլ չի մոռանում այս գործողությունների ընթացքում և դատական համակարգի ապօրինի համակարգումն իրականացնում է բնավ էլ ոչ անշահախնդրորեն։ 

Թեհմինե Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular